Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվեց ԵՊՀ ռեկտոր – Live News

Այսօր տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցութային ընտրությունը։ ԵՊՀ-ից հայտնում են, որ փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտոր։ Նշենք, որ Հովհաննիսյանի ղեկավարման տարիներին ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ դասախոսներ զրկվել են մայր բուհում դասախոսելու հնարավորությունից։

ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է

11 Սեպտեմբերի, 2026 Հովհաննիսյանը կրկին ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուն է, այնինչ տվյալ պաշտոնի համար մինչ այս տարբեր պատճառներով նա ընդունելի չի եղել ՔՊ-ական իշխանության համար, գրում է oragirnews-ը: «Սակայն նա պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ՝ կրկին ռեկտոր դառնալու դեպքում, մասնավորապես նպաստել ԵՊՀ-ն Ակադեմիական քաղաք տեղափոխելու իշխանության ջանքերին»,-նշում է պարբերականը։ Քաղաքական գործիչ Մենուա Սողոմոնյանն էլ … Read more