Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿ

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին: Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության համար պետք է ԳԹԿ «dimord.am» կայքում լրացնել դիմում-հայտ: Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է` ա) ունենալ ԳԹԿ անձնական համար բ)ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը: Ներբուհական քննություն … Read more

ՀՀ-ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ

Այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ ընդգծելով, որ հայտագրման գործընթացը շարունակվում է։ «ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը։ Այս ուսումնական տարում առաջին դասարան հաճախողների և հանրակրթական դպրոցներում սովորողների տվյալների ամփոփումը կկատարվի սեպտեմբերի … Read more

Ամփոփվել են «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի 2026թ. արդյունքները. հայտնի են ծրագրի նոր շահառուները

2026 թվականի օգոստոսի 21-ին ամփոփվել են «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների ծրագրի 2026-2027թթ. ուսումնական տարվա արդյունքները։ Մրցութային փուլերի ավարտից հետո ընտրվել են ծրագրի հաղթողները, ովքեր հնարավորություն կստանան շարունակելու իրենց մասնագիտական և առաջնորդական զարգացումը՝ օգտվելով ծրագրի կրթական և կարիերայի հնարավորություններից։ «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրն իրականացվում է «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ և «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի … Read more

Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին․ Վեհափառ Հայրապետի մաղթանքը սովորողներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։ Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ արդի ժամանակներին և պահանջներին համահունչ գիտելիքներով ծառայություն բերելու … Read more

5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար – Live News

5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեջ սոցիալական կրեդիտի տրամաբանությամբ դասագրքերի դիմաց վերադարձվում է 3 000 դրամ, սրա շահառու են ավելի քան 300 000 երեխաների ծնողներ: Այս սոցիալական կրեդիտի քաղաքականությունը բերել է նրան, որ ըստ էության 5-րդ և 6-րդ … Read more

Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերի

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ երկու նախագիծ, որոնք բխում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և նպատակ ունեն բարելավելու Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի արդյունավետ ներդրումը։ Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով սահմանվում են նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի … Read more

Դիմորդներն այսօրվանից կարող են ստանալ քննությունների արդյունքների վկայագրերը

2026 թվականի ապրիլի 15-ից մայիսի 10-ը հայտագրված և հունիսին միասնական քննություններ հանձնած՝ դպրոցների այս տարվա շրջանավարտները միասնական քննությունների արդյունքների վկայագրերը կարող են ստանալ իրենց դպրոցներից հուլիսի 24-ից։ ԳԹԿ-ից հայտնում են, որ նախորդ տարիների շրջանավարտները, քոլեջների այս տարվա շրջանավարտները, նաև հունիսի 26-ից հուլիսի 1-ը հայտագրված և 3-րդ փուլին մասնակցած դիմորդները վկայագրերը կստանան ԳԹԿ-ից։

Մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնի ուսանող էր

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-Ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-Ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն … Read more

Ի գիտություն դրական գնահատական ստացած, բայց բուհ չընդունված դիմորդների – Live News

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները: Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ … Read more

Շանհայում անցկացվող մաթեմատիկայի օլիմպիադայում հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել

Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտին է մոտենում Մաթեմատիկայի 67-րդ Միջազգային Օլիմպիադան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գուրգեն Ասատրյանը տեղեկացնում է, որ  ՀՀ թիմի 6 մասնակիցներից 5-ը ստացել են մեդալներ – 1 արծաթե և 4 բրոնզե։ Հայկ Մանուկյան – արծաթե մեդալ, Քվանտ վարժարան Արսեն Մակարյան – բրոնզե մեդալ, Ֆիզմաթ դպրոց Տիգրան Հախեյան – բրոնզե մեդալ, Քվանտ վարժարան Սարգիս Առաքելյան … Read more