Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվեց ԵՊՀ ռեկտոր – Live News

Այսօր տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցութային ընտրությունը։ ԵՊՀ-ից հայտնում են, որ փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտոր։

Նշենք, որ Հովհաննիսյանի ղեկավարման տարիներին ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ դասախոսներ զրկվել են մայր բուհում դասախոսելու հնարավորությունից։

Leave a Comment