Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել – Live News

Կիևը և Մոսկվան հայտնել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին։ Ուկրաինայի Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը տեղեկացրել է, որ ռուսական բանակը հունիսի 12-ի գիշերը հարվածել է քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտի, որի հետևանքով զոհվել է 44-ամյա մի կին, ևս մեկը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը … Read more

ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի և Սումիի մարզի համանուն բնակավայրերը

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Դոնեցկի Նովոդմիտրովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից: Գերատեսչությունը տեղեկացնում է, որ ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել նաև Սումիի մարզի Նովոդմիտրովկայի նկատմամբ. գործողությունն իրականացրել են «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։