Սեփական բարոյականությունը` միջազգային իրավունքի փոխարեն. Թրամփը` The New York Times-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որպես գերագույն գլխավոր հրամանատար իր իշխանությունը սահմանափակում է միայն ինքը։ Արդյո՞ք իր գլոբալ լիազորություններն ունեն սահմանափակումներ, լրագրողի հարցին նա պատասխանել է. «Այո, կա մեկ սահմանափակում։ Իմ սեփական բարոյականությունը։ Իմ սեփական միտքը։ Դա միակ բանն է, որ կարող է ինձ կանգնեցնել։ Ինձ միջազգային … Read more

Մինեպոլիսից հետո հիմա էլ Պորտլանդում. դաշնային ծառայողների կրակոցից երկու մարդ է վիրավորվել

ԱՄՆ մաքսային և սահմանային հսկողության ծառայության գործակալները Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում վիրավորել են երկու մարդու, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանությունը բնակիչներին հանդարտության կոչ է արել, հայտնում է BBC-ին։ Միջադեպը տեղի է ունեցել Մինեապոլիսի ողբերգությունից մեկ օր անց։ Այնտեղ ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել և սպանել էր 37-ամյա կնոջ, ինչը զայրույթի եւ բողոքի ցույցերի ալիք էր առաջացրել։ … Read more

Լարվածության աճ Հալեպում․ ԱՄՆ-ն զսպվածության կոչ է անում կողմերին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը «Անադոլու» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «բոլոր կողմերը պետք է կենտրոնանան խաղաղ, կայուն Սիրիայի կառուցման վրա, որը կպաշտպանի և կծառայի բոլոր սիրիացիների շահերին, այլ ոչ թե երկիրը կվերադարձնի բռնության ցիկլի մեջ»,-գրում է Aljazeera-ն։ «Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է իրավիճակին։ Մենք կոչ ենք անում զսպվածության բոլոր կողմերին»,-ասել է խոսնակը էլեկտրոնային փոստով ուղարկված հայտարարության … Read more

Ավելի քան 100 հազար մարդ լքել է Հալեպը — Հայաստանի Հանրային Ռադիո

Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքի վիճելի տարածքում կառավարական և քրդական ուժերի միջև բախումները սրվել են հինգշաբթի օրը։ Սիրիական իշխանությունները հրամայել են քաղաքացիական անձանց տարհանվել։ Պետական ​​SANA լրատվական գործակալությունը, հղում անելով բանակին, հայտնել է, որ զինվորականները «նպատակային գործողություններ» կսկսեն քրդերի գլխավորած Սիրիական ժողովրդավարական ուժերի դեմ՝ Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զաիդ թաղամասերում, գրում է Associated Press-ը։ Հալեպի … Read more

Հունվարի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքում կայանալու է Արման Ծառուկյան-Լենս Պալմեր գոտեմшրտը

Հունվարի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքում կայանալու է Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի 5-րդ մրցաշարը։ Երեկոյի առանցքային իրադարձություններից մեկը լինելու է UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանի և PFL-ի նախկին մարտիկ Լենս Պալմերի գոտեմարտը։ Աստղային կազմը Բացի Ծառուկյանից, մրցաշարին մասնակցելու են մարտարվեստի այլ հայտնի աստղեր, այդ թվում՝ Լյուկ Ռոքհոլդը Կոլբի Կովինգտոնը Բո Նիկալը … Read more

Գրենլանդիայի զավթումը կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը. Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսեն

Մոլորակի ամենամեծ կղզին՝ ախորժալի պատառ Դոնալդ Թրամփը բնավ առաջին ամերիկացի նախագահը չէ, որը ցանկացել է Վաշինգտոնի հսկողության տակ առնել աշխարհի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան: Ամերիկացիներն այդ մասին մտածել են դեռ 1867 թվականին, երբ պետքարտուղար Ուիլյամ Սթյուարթը Կոնգրեսին կոչ է արել գնել տարածքը, սակայն գաղափարը մերժվել է: Ամերիկացիները Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1946-ին Հարի Թրումենի նախագահության օրոք Գրենլանդիայի … Read more

«Կարծես Հիմալայների վրայով քայենք», «չգիտես որտեղ դնես ոտքդ, որ բարեհաջող տեղ հասնես»․ Երևանում մերկասառույցի հետ «կռիվը» շարունակվում է

Նոր տարվա առաջին գիշերը եկած ձյունն արդեն մեկ շաբաթ Երևանի բնակիչների համար լուրջ խնդիրներ է ստեղծում։ Չմաքրված կամ վատ մաքրված են մնում հատկապես ծայրամասային թաղամասերի մայթերը, բակերը։ «Ռադիոլուր»-ը շրջել է Երևանի վարչական շրջաններով ու լսել բնակիչներին։ Հարցախույզի բոլոր մասնակիցները նշել են, որ մաքրված են փողոցների՝ միայն երթևեկելի հատվածները, իսկ հետիոտները, հատկապես տարեցները դժվարությամբ են տեղաշարժվում, … Read more

ՀՀ-ն ու Ադրբեջանը ապրանքների ցուցակ են փոխանակել՝ ով ինչ կարող է վաճառել․ Փաշինյանի նոր շեշտադրումները

2025-ի տարեվերջին ադրբեջանական Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման օրակարգում ոչ միայն սահմանազատման հարցն էր, այլ՝ տնտեսական կապերի և առևտրի։ Այս պահի դրությամբ Ադրբեջանն իր արտադրանքի արդեն երկրորդ խմբաքանակն է ուղարկում Հայաստան։ Կողմերի միջև քննարկումներ են․ թե ինչ ապրանքատեսակներ կարող են փոխադարձաբար հետաքրքիր լինել։ Այս լուրը 2026-ի իր առաջին ճեպազրույցում հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ … Read more

ՀՀ ԱԳ նախարարը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ «Մենք, հասկանալիորեն, մեծ կարևորություն … Read more

Թեհրանը տարածաշրջանային բալանսավորման օղակ է․ վերլուծաբանը կարևորում է Իրանի փոխարտգործնախարարի այցը Հայաստան

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ քաղաքական խորհրդակցությունների համար։ Նշվում է, որ նախատեսվում է իրանցի դիվանագետի հանդիպումը հայ պաշտոնակցի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կողմերը քննարկելու են երկու երկրների գործակցությունը տնտեսության, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում։ Անդրադարձ կկատարվի նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության … Read more