
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը «Անադոլու» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «բոլոր կողմերը պետք է կենտրոնանան խաղաղ, կայուն Սիրիայի կառուցման վրա, որը կպաշտպանի և կծառայի բոլոր սիրիացիների շահերին, այլ ոչ թե երկիրը կվերադարձնի բռնության ցիկլի մեջ»,-գրում է Aljazeera-ն։
«Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է իրավիճակին։ Մենք կոչ ենք անում զսպվածության բոլոր կողմերին»,-ասել է խոսնակը էլեկտրոնային փոստով ուղարկված հայտարարության մեջ։
«Դեսպան [Թոմ] Բարաքը շարունակում է աջակցել և նպաստել Սիրիայի կառավարության և «Սիրիական ժողովրդավարական ուժերի» միջև երկխոսությանը»,-հավելել է խոսնակը՝ նշելով, որ Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի կողմից կազմակերպված հանդիպումները կենտրոնացած էին «մարտի 10-ի ինտեգրման համաձայնագրի իրականացման և դրան վերահաստատման վրա»։