Հաղթանակ Բաքվում․ Հայաստանի օրհներգը խլացրեցին սուլոցները

Վերջին 30 տարում՝ առաջին անգամ, Հայաստանի օրհներգը հնչեց Ադրբեջանի մայրաքաղաքում: Ջանես Նազարյանը մինչև 17 տարեկանների՝ ըմբշամարտի կրկնակի չեմպիոն դարձավ՝ եզրափակիչ գոտեմարտում 4։3 հաշվով հաղթելով Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձուևին։ Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից ու եզրափակիչի ճանապարհին հաղթել նորվեգացի, թուրք, հունգարացի և բուլղարացի մրցակիցներին: Հաղթանակից հետո Նազարյանն իր մարզիչների հետ մրցագորգին չեմպիոնական շրջան կատարեց Հայաստանի … Read more

Երևանում բախվել են թիվ 65 ավտոբուսն ու թիվ 4 տրոլեյբուսը

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հանգամանքները պարզվում են։

2022-ի կրկնությո՞ւն, թե՞ սեզոնային ալիք․ Ռուսաստանից Հայաստան բնակարանների պահանջարկը կրկին աճում է

Հայաստանի անշարժ գույքի շուկան կրկին արձանագրում է 2022 թվականից ծանոթ միտումներ․ վերջին շաբաթներին  Ռուսաստանից ավելի շատ եկողներ են հետաքրքրվում բնակարանի գնմամբ կամ վարձակալությամբ։ Սակայն շուկայի մասնագետների գնահատականները միանշանակ չեն․ սա ռուսաստանցիների նոր ներհոսքի նախանշա՞ն է, թե՞ պարզապես ամառային սեզոնին բնորոշ ակտիվություն։ «Ռադիոլուրի» դիտարկումները ցույց են տալիս՝ ավելացել են բնակարանների նախնական ամրագրումները։ Հետաքրքրվում են վարձակալությամբ, թե՛ … Read more

ՀՀ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հրաժարական կտա

Օգոստոսի առաջին տասնօրյակում Հայաստանի հանրությանը կներկայացվի նոր կառավարության կազմը։ Գործող կառավարությունը պատրաստվում է հրաժարականի, որը տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Նոր խորհրդարանի կողմից վարչապետի թեկնածու առաջադրվող Նիկոլ Փաշինյանն արդեն հիմնական գծերով պատկերացնում է, թե ում է հետ է աշխատելու առաջիկա տարիներին։ Գործադիրի նիստին վարչապետը հայտարարել է, որ այս կազմով անցկացվում է կառավարության վերջին նիստը, նաև տեղեկացրել … Read more

«Հիմա մեր հերթն է». ԱՄՆ-ն հնգօրյա հրադադարից հետո կրկին հարվածել է Իրանին

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի տարածքին հասցված հարվածների մասին, որոնք տևել են երկու ժամ։ Թիրախում են եղել հրամանատարական կենտրոնները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման դիրքերն ու համակարգերը, ինչպես նաև Իրանի ռազմածովային օբյեկտները: Ամերիկյան ուժերն այսկերպ պատասխանել են Իրանի տարածքից ամերիկյան բազաների ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակմանը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, … Read more

Կառավարության վերջին նիստը․ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին

9-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո Հայաստանի կառավարությունը Սահմանադրությամբ սահմանված կարգով հրաժարական կներկայացնի, կառավարության վերջին հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս կազմով անցկացվում է կառավարության վերջին նիստը: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին ու աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետը նաև տեղեկացրել է, որ կառավարության մի շարք անդամներ և պաշտոնատար անձինք առաջիկայում … Read more

Կառավարությունը երկարաձգում է ջերմատնային արտահանման աջակցությունը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների համար փոխհատուցումը օգոստոսին ևս տրամադրել։ Բացի այդ, արտահանման շուկաներում միջոցառման շրջանակներում փոխհատուցվող ապրանքների մասով մրցունակություն ապահովելու համար տնտեսավարողների առաջարկությամբ օգոստոս ամսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է պալերմո տեսակի պղպեղով և սմբուկով։ 2026 թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի … Read more

Պետական աջակցություն` Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծական տնտեսություններին

Գործադիրը հաստատել է 2026 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների կայուն արտադրական գործունեության ապահովման պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գործող արդյունագործական ձկնաբուծական տնտեսությունների ֆինանսական և արտադրական կայունության ապահովման հրատապ անհրաժեշտությամբ։ Վերջին շրջանում ձկան և ձկնամթերքի արտահանման ոլորտում առաջացած դժվարությունների, իրացման խնդիրների և շրջանառու … Read more

Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածի շատրվանը վերագործարկվել է

Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում գտնվող շատրվանը երկար տարիների դադարից հետո կրկին վերագործարկվել է:Շուտով այստեղ երեխաների համար կստեղծվի նաև նոր և ժամանակակից խաղահրապարակ:

Հայտնաբերվել է 2012 թվականի ծնված Վահե Ապիկյանը — Հայաստանի Հանրային Ռադիո

Հուլիսի 29-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Վահե Ապիկյանի անհետ կորելու մասին։ Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների որոնողական աշխատանքի արդյունքում նա հայտնաբերվել է անվնաս Կոտայքի մարզի Գառնի գյուղում: