Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարարի դեմ` պետ. դավաճանության կասկածանքով

Հունգարիայի կառավարությունը հետաքննություն է սկսել նախկին արտգործնախարար Պետեր Սիյարտոյի՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի առնչությամբ։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը նախկինում մեղադրել էր Սիյարտոյին «ռուսների հետ դավադրության» մեջ եւ խոսել նրա կողմից հնարավոր պետական դավաճանության մասին։ Այս տարվա մարտին հրապարակվել էր ձայնագրություն, որտեղ Սիյարտոն իր ռուս պաշտոնակցի` Սերգեյ Լավրովի հետ քննարկում էր ԵՄ պատժամիջոցների հետ կապված կոնֆիդենցիալ … Read more

Իրանում կամրջի վրա ԱՄՆ հարվածից յոթ մարդ է զոհվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրանի Բանդար-Խամիր քաղաքում գտնվող կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետեւանքով զոհվել է յոթ մարզ, եւս ինը վիրավորվել է, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում, հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Հորմոզգանի բժշկական գիտությունների համալսարանին։ Այս գիշեր ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Բանդար-Խամիրի կամուրջներին, որոնցից մեկը կապում է Բանդար Աբբասը եւ Ֆարս նահանգի Լար քաղաքը։ Հարվածը հասցվել է տրանսպորտի երթեւեկության … Read more

Հութիները կփակեն Կարմիր ծովի ելքը, եթե ԱՄՆ-ը հարվածի Իրանի էներգետիկ համակարգին. Reuters

Իրանը կոչ է արել իր դաշնակից Եմենի հութիներին, իր էներգետիկ ենթակառուցվածքին ԱՄՆ հարվածների դեպքում փակել Կարմիր ծովով նավթատարների երթուղին, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երեք իրազեկ աղբյուրի, այդ թվում՝ Իրանի ղեկավարությունում։ Reuters-ի աղբյուրը, որը մոտ է հութիներին, հայտնել է, որ նրանք արդեն անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ են տեղակայել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում եւ … Read more

Սպասվում ու հնարավոր է կարճատեւ անձրեւ. Երեւանի ամենաշոգ ու ամենազով հուլիսի 17- ը

Այսօր կեսօրից հետո եւ վաղը գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Երեւանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ … Read more

«Փյունիկը» հաղթեց Մալթայի փոխչեպիոն «Մարսաշլոկին» և դուրս եկավ հաջորդ փուլ

Այսօր՝ հուլիսի 16-ին, Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Մալթայի փոխչեպիոն «Մարսաշլոկին»։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում «նռնագույնները» հաղթել էին խոշոր՝ 3-0 հաշվով։ Երևանում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով․ աչքի ընկավ Կուլիկովը։ Այսպիսով, «Փյունիկը» դիմակայությունը հաղթեց ընդհանուր 4-0 հաշվով ու դուրս … Read more

Թրամփը կմասնակցի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին — Հայաստանի Հանրային Ռադիո

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը։ Ինֆանտինոյի խոսքով՝ աշխարհի չեմպիոններին նրանք միասին կհանձնեն գավաթը։ «Մենք նախագահի հետ միասին կլինենք՝ վայելելու եզրափակիչը և, իհարկե, գավաթը կհանձնենք հաղթողին»,-ասել է Ինֆանտինոն։ Մինչ այժմ Թրամփը չի մասնակցել մրցաշարի հանդիպումներին, սակայն մինչև դրա մեկնարկը հեռախոսազրույց է … Read more

Զելենսկին Խմարային առաջադրել է պաշտպանության նախարարի պաշտոնում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանձնարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ժամանակավոր ղեկավար Եվգենի Խմարային կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները և պատրաստվում է նրա թեկնածությունը ներկայացնել Գերագույն ռադայում՝ որպես պաշտպանության նախարար։ Զելենսկին նշել է, որ Խմարան մեծ փորձ ունի հեռահար և տեխնոլոգիական հարվածային գործողությունների կազմակերպման գործում և պետք է շարունակի պաշտպանության ոլորտի բարեփոխումները։ «Ես հանձնարարել … Read more

Տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը

Հուլիսի 21-ին Երևանի «Կասկադ» համալիրի սկզբնամասում տեղի կունենա բացօթյա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) հիմնադրման 20-ամյակին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ամենապատասխանատուն հայրենի բեմն է. Հայկ Կազազյան — Հայաստանի Հանրային Ռադիո

Հուլիսի 18-ին Պորտուգալիայում՝ Մադեյրա կղզում, աշխարհահռչակ ջութակահար Հայկ Կազազյանը նվագախմբի հետ կատարելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ կոնցերտը։ Այս պատասխանատու համերգից առաջ՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնից վերադառնալուց անմիջապես հետո, երաժիշտը հյուրընկալվել է Հանրային ռադիոյում։

Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

Տավուշի մարզով անցնող Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11.3կմ երկարությամբ հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից։ Նշվում է, որ այս պահին իրականացվում են հողային, հենապատերի կառուցման աշխատանքներ։ Ըստ նախագծի՝ տվյալ ճանապարհահատվածում նախատեսված է մեծ ծավալի հենապատերի կառուցում։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։