Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ՆԳՆ ենթակա ծառայությունների աշխատակիցները անկախ եղանակային կամ այլ պայմաններից, օպերատիվորեն արձագանքում են յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի՝ օգնություն ցույց տալով քաղաքացիներին։ Հերթական նման դեպքը հունվարի 20-ին էր․ ձնաբքի պատճառով ճանապարհը փակվել էր, և հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար շտապօգնության մեքենան չէր կարողացել մոտենալ․ օգնության էին մեկնել փրկարաներն ու պարեկները։ Նրանք Արագածոտնի մարզի Շենկանի գյուղից ամենագնացով հղի կնոջը … Read more

Միայն հետիոտնային անցում․ ի՞նչ պայմաններ է առաջ քաշում Իսրայելը Ռաֆահի անցակետը բացելու համար

Շարունակվում են Իսրայելի հարձակումները Գազայի վրա։ Թել Ավիվը հայտարարել է, որ կվերաբացի Ռաֆահի անցակետը միայն հետիոտնային անցման համար, բայց միայն այն ժամանակ, երբ կստանա վերջին սպանված իսրայելցի գերու մարմինը։ Այս հայտարարությունը տարածվել է կիրակի ուշ երեկոյան, երբ հերթական հարձակմանը ենթարկվելուց հետո Գազայի բնակիչները սգում էին զոհված երեք պաղեստինցիների մահը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել … Read more

Ինչպե՞ս վերահսկելի դարձնել քաղաքաշինական նորմերը․ կոմիտեի նախագահն անցած տարին է ամփոփել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այսօր հանդիպել է լրագրողների հետ։ Եղիազար Վարդանյանն ամփոփել է 2025 թ․ գործունեությունը։ Նա ասել է, որ շինարարության որակի ապահովումը իրենց առաջնահերթություններից է։ Քաղաքաշինական գործընթացների կարգավորումը, պարզեցումը և պարզաբանումը կոմիտեի գործունեության օրակարգում են։ Բացի այդ՝ կոմիտեն կարգավորում է նաև քաղաքաշինությամբ զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման, դասակարգման և մոնիթորինգի հարցերը։ Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, շինարարությունը լայն … Read more

Խցանված կոյուղի Արմավիր քաղաքում․ «Վեոլիա Ջուր»-ը ժամանակավոր լուծումներ է գտել․ օրակարգում շրջանցիկ կոյուղագծի կառուցումն է

Արմավիր համայնքի Մ. Հերացի փողոցի առանձնատները, թիվ 8 և 10 բազմաբնակարան շենքերը, ինչպես նաև Երևանյան փողոցի 48 և 50 շենքերը սպասարկող կոյուղագիծն արդեն 2 ամիս խնդիր ունի: Տարբեր տրամաչափի կոյուղագծերը հայտնվել են  անհատական շինությունների կամ փակ տարածքներում: Կոյուղագծի վրա կառուցված են նաև տարբեր նշանակության շինություններ։ Հենց սրանք էլ խոչընդոտ են ՎեոլիաԹիմի աշխատակիցների համար, որպեսզի լիարժեք … Read more

Բուլղարիայի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ալխաս Ղազարյանը և Էսթեր Այվազյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջպետական … Read more

Հրապարակվել է խոշոր 1000 հարկատուների ցանկը — Հայաստանի Հանրային Ռադիո

2025 թվականի 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Մոբայլ սեթր արթ»-ը, առաջին հնգյակում են «Գրանդ տոբակո»-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Գազպրոմ Արմենիա»-ն եւ Արդշինբանկը։ Ցանկը հրապարակել է պետական եկամուտների կոմիտեն։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ։ Պետական բյուջե … Read more

Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մարգարա

Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ունենալ արագ գործնական և դրական ազդեցություն տնտեսության վրա, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյան սահմանային «Մարգարա» անցակետ շրջայցի ժամանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Ակնհայտ է, որ տնտեսվարողների համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում, երբ, լինելով ծովային ելք չունեցող երկիր, միևնույն ժամանակ չորս սահմաններից երկուսը փակ են։ Ինչպես գիտեք, մենք մեծապես կախված … Read more

Շումախերը կարողանում  է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետո

Միխայել Շումախերն այլևս անկողնուն գամված չէ։ Նա կարող է տեղաշարժվել անվասայլակով՝ բուժքրոջ և թերապևտի օգնությամբ, հայտնում է Daily Mail թերթը։ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին նա Ալպերում գտնվող Մերիբել հանգստավայրում  սահելուց լեռնադահուկային ուղուց դուրս էր եկել եւ ստացել ծանր գանգուղեղային վնասվածք։ Երկար ժամանակ միացված էր թոքերի արհեստական շնչառության սարքին։ Միխայել Շումախերը գերմանացի ավտոմրցարշավորդ է, «Ֆորմուլա-1»-ի աշխարհի … Read more

Ճանապարհները կեսօրի դրությամբ բաց են — Հայաստանի Հանրային Ռադիո

Հունվարի 26-ին՝ ժամը 12:05-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը երթևեկելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար միայն անվաշղթաների կիրառմամբ։ Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԱԳ նախարարը երկօրյա այցով մեկնում է Ստրասբուրգ — Հայաստանի Հանրային Ռադիո

Հունվարի 26-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում: Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ: Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ: