Արմավիր համայնքի Մ. Հերացի փողոցի առանձնատները, թիվ 8 և 10 բազմաբնակարան շենքերը, ինչպես նաև Երևանյան փողոցի 48 և 50 շենքերը սպասարկող կոյուղագիծն արդեն 2 ամիս խնդիր ունի:
Տարբեր տրամաչափի կոյուղագծերը հայտնվել են անհատական շինությունների կամ փակ տարածքներում: Կոյուղագծի վրա կառուցված են նաև տարբեր նշանակության շինություններ։ Հենց սրանք էլ խոչընդոտ են ՎեոլիաԹիմի աշխատակիցների համար, որպեսզի լիարժեք սպասարկեն կոյուղին։
Այս պահին ժամանակավոր լուծում են գտել. 300 մետր հեռավորության վրա փորել են փոսերը, որոնք ժամանակավոր դիտահորի դեր են կատարում։ Այս կերպ նաև հարակից շենքերի բակեր լցվող կոյուղաջրերի հարցն են լուծել։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, սակայն, խնդրի հիմնական լուծման շուրջ քննարկումներ են սկսվել։ Օրակարգում կոյուղագծի վրա բնակիչների կառուցված շինությունները շրջանցելու և նոր կոյուղագիծ կառուցելու հարցն է։