Արտակարգ դրություն՝ ԱՄՆ 24 նահանգներում. սպասվում է ցրտերի եւ փոթորկի ռեկորդային երկարատեւ շրջան

Ուժեղ ձյան եւ սառնամանիքներով ուղեկցվող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել 24 նահանգում։ Երկրի շուրջ մեկ միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, խափանվել է տրանսպորտային հաղորդակցությունը։ Արտակարգ դրություն հայտարարած նահանգների իշխանությունները նշել են, որ այդ քայլով  նախապես պատրաստվում են փոթորկից հետո անխուսափելի դարձող հետեւանքների վերացման եւ վերականգնման լայնածավալ աշխատանքներին։ Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ երկուշաբթի օրվանից ձյան տեղումները … Read more

Քննարկվել է Ներքին գործերի նախարարության 2025 թ․ գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից 2025 թ.-ի գործունեության առաջնահերթ ուղղությունները և ռազմավարական մոտեցումների առաջընթացը։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին, արդեն իսկ շահագործման հանձնված թվային պրոդուկտներին, ինչպես նաև թվայնացման ընթացքում գտնվող գործընթացներին։ Ներկայացվել … Read more

Արագ փոփոխվող աշխարհում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ գործընկերությունը շարու­նակում է խորանալ. Փաշինյանը` Մոդիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով: Պատմական այս օրը խորհրդանշում է Հնդկաստանի ժողովրդի հանձնառու­թյունը ժողովրդավարական արժեքներին և հավատարմությունը ազատության գաղա­փարներին: Ուրախությամբ եմ արձանագրում, որ արագ փոփոխվող աշխարհում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ և … Read more

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  Շատին բնակավայրով անցնող «Սատնաղբյուր» 273 մմ-ոց մայր ջրատարի վրա առկա կարգավորման փականներն բնակիչների կողմից տևական ժամանակ է պահվում են փակ վիճակում: Չնայած «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների ջանքերին` բնակիչները շարունակում են խոչընդոտներ ստեղծել փականի բացման/փակման աշխատանքներին։ Վերոնշյալով պայմանավորված՝ սույն թվականի հունվարից մինչ մարտի 1-ը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր … Read more

Հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են — Հայաստանի Հանրային Ռադիո

Այսօր` հունվարի 26-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Աշտարակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Մեղրիի, Ապարանի, … Read more

Մառախուղ եւ առանց տեղումների եղանակ — Հայաստանի Հանրային Ռադիո

Այսօր` հունվարի 25-ի ցերեկը եւ վաղը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։  Հանրապետությունում կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւան այսօր ցերեկը` -1 -3, երեկոյան` -4 -6, գիշերը`-8 -10 աստիճան։

Գորիսում նռնակի պայթյունը կենցաղային վեճի արդյունք է. Ոստիկանություն

Գյումրիում նախօրեին նռնակի պայթյունը կենցաղային հարցերն շուրջ ծագած վեճի հետեւանք են, տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից։ Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում` գերեզմանների մոտ վիճաբանության մասին ահազանգն ստացվել է կիրակի օրը ժամը 17:05`  Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացուց: «Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի … Read more

Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին

Կիեւը չի փոխել իր դիրքորոշումը տարածքների հարցում, Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի եւ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արդեն երկար ժամանակ ամեն ինչ անում է, «որպեսզի Ուկրաինան չլինի արեւելքում», սակայն չի կարող հասնել այդ նպատակին ռազմաճակատում։«Բոլորը գիտեն մեր դիրքորոշումը։ Մենք կռվում ենք մեր … Read more

Հայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է

Լիտվայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցել է Չեխիայի ընտրանու հետ և 5:4 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հայաստանի հավաքականի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Վլադիմիր Սանոսյանը, Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, որը դուբլ է ձևակերպել: Եվս մեկ գոլ գրանցվել է ինքնագոլի … Read more