Հնդկաստանն ու ԵՄ-ն պատրաստվում են հայտարարել առևտրային համաձայնագրի մասին

Եվրամիությունն ու Հնդկաստանը պատրաստվում են հայտարարել կարևորագույն առևտրային համաձայնագրի մասին։ Հնդկաստանի առևտրի նախարար Ռաջեշ Ագարվալը երկուշաբթի հայտնել է, որ բանակցություններն ավարտվել են և համաձայնագրի տեքստը վերջնականորեն համաձայնեցված է։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Լուիս դա Կոստան Դելիում են, որտեղ երեքշաբթի օրը նախատեսվում է համաձայնագրի մասին պաշտոնական հայտարարություն՝ Հնդկաստանի վարչապետ … Read more

Ուկրաինան մինչև մայիսի 4-ը երկարաձգել է ռազմական դրությունը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրում ռազմական դրությունն ու զորահավաքը երկարաձգել է ևս 90 օրով։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են երկուշաբթի՝ հունվարի 26-ին, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պաշտոնական կայքում։ ՌԲԿ-Ուկրաինա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սա ռազմական դրությունն ու զորահավաքը երկարաձգելու արդեն 18-րդ դեպքն է՝ սկսած 2022 թվականի փետրվարից։ Երկու օրինագծերն էլ նախագահ Զելենսկին խորհրդարան է ներկայացրել հունվարի 12-ին։ Հունվարի … Read more

ԵԽԽՎ-ն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ձևակերպումներով բանաձև

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնել «Եկեղեցու մի շարք հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների կապակցությամբ»։ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Ադրբեջանին վերաբերող բաժնում … Read more

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել՝ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին մաղթելով հարատև խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և առաջընթաց: «Հայաստանի և հայ ժողովրդի համար Հնդկաստանը միայն գործընկեր երկիր չէ, այլև վստահելի բարեկամ, որի հետ մեզ կապում են դարավոր պատմական առնչությունները, քաղաքակրթական ընդհանրությունները, փոխադարձ վստահության վրա հիմնված … Read more

«Երբեմն անգամ հարսանեկան մատանի գնելիս են երկար մտածում»․ ոսկու գինը ռեկորդային աճ է գրանցում

Ալբերտ Ավետիսյան «Ռադիոլուր» Ոսկու շուկայում գները փոխվում են ավելի արագ, քան մարդիկ հասցնում են այն գնելու որոշում կայացնել։ Ավանդաբար կայուն արժեք համարվող վերածվել է համաշխարհային տագնապի ինդիկատորի։ Խոշոր բորսաներում ոսկու մեկ ունցիայի գինը գերազանցել է 5000 դոլարը, ինչը միջազգային տնտեսական ճնշում է առաջացրել․  անմասն չէ նաև հայաստանյան շուկան։ Ակտիվ առևտրի փոխարեն զգուշավոր սպասողականություն է՝ «Ռադիոլուրի» … Read more

Ինչ առաջարկներ է Երևան և Բաքու բերում ԱՄՆ փոխնախագահ Վենսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական գրառմամբ հաստատել է Հայաստանում արդեն երկու ամիս շրջանառվող տեղեկությունը․ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի մասին։ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ այցը տարածաշրջանային է․ Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելելու է Հայաստան և Ադրբեջան։ Նախագահ Թրամփը գրառման մեջ որոշակիորեն բացահայտել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքային օրակարգը Երևանում և Բաքվում։ Միացյալ … Read more

Եվրոպական երկրները սահմանափակում են սոցցանցեր երեխաների մուտքը․ ո՞րն է ՀՀ մոտեցումը

Դեռահասների շրջանում հեռախոսների և սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործումը մասնագետներն ավելի ու ավելի մտահոգիչ են համարում։ Այս ֆոնին՝ Ֆրանսիայի նախագահ  հայտարարել է, որ մտադիր է արդեն սեպտեմբերից արգելելու 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցցանցեր և սահմանափակելու բջջային հեռախոսների կիրառումն անգամ ավագ դպրոցներում։ Նախորդիվ Ավստրալիայում արդեն չեղարկվել է երեխաների մոտ 4,7 մլն օգտահաշիվ։ Ի՞նչ մոտեցում ունի Հայաստանն … Read more

Խստացումների նպատակը ոչ թե պատժելն է, այլ կյանքեր փրկելը․ ՃՏՊ պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է

Ճանապարհային անվտանգության հարցերի շուրջ վերջին տարիներին հանրային սուր բանավեճ է ընթանում։ Մի կողմում մտահոգություններն են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի առնչությամբ, մյուս կողմում՝ դժգոհությունները վարորդական իրավունքից զրկվելու խստացումների վերաբերյալ։ Հայաստանի վարչապետն այս երկու իրողությունները միմյանց կապող տվյալներ է հրապարակել․ 2024 և 2025 թվականներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 95-ով, ինչը գործադիրը կապում է հատկապես … Read more

Վաղարշապատում հնարավոր է՝ վերամշակեն աղբը. դրանով հետաքրքրված են արտասահմանյան ընկերություններ

Վաղարշապատ համայնքի 6 հա տարածքով աղբավայրը Շահումյան գյուղի մոտակայքում է: Համայնքի ավագանին մեկ ամիս առաջ փոխել է հողի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսականից դարձնելով կոմունալ-ենթակառուցվածքների գործառնական նշանակության: Հնարավոր է, որ առաջիկայում Վաղարշապատում աղբի վերամշակման գործարան կառուցվի։ Այդ հեռանկարով հետաքրքրված են իտալական ու մալայզիական ընկերությունները: Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարան կառուցվելու էր դեռ 10 տարի առաջ, սակայն այդ … Read more

Վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանին — Հայաստանի Հանրային Ռադիո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։ Վարչապետը կարևորել է Կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը։ Համբիկ Սարաֆյանը վերահաստատել է կուսակցության աջակցությունը խաղաղության օրակարգին և Կառավարության քաղաքականությանը։ Քննարկվել են ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։