
2025 թվականի 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Մոբայլ սեթր արթ»-ը, առաջին հնգյակում են «Գրանդ տոբակո»-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Գազպրոմ Արմենիա»-ն եւ Արդշինբանկը։
Ցանկը հրապարակել է պետական եկամուտների կոմիտեն։
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 173միլիարդ 546 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 580 միլիարդ 256 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 141 միլիարդ 12 միլիոնդրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոնդրամ։
Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 366 միլիարդ 204 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 32 միլիարդ 534 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 333 միլիարդ 670 միլիոն դրամ։