
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնել «Եկեղեցու մի շարք հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների կապակցությամբ»։
Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Ադրբեջանին վերաբերող բաժնում ԵԽԽՎ-ն կոչ է արել ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։
Բանաձևը՝ այստեղ։
Ավելի վաղ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ։