
Եվրամիությունն ու Հնդկաստանը պատրաստվում են հայտարարել կարևորագույն առևտրային համաձայնագրի մասին։
Հնդկաստանի առևտրի նախարար Ռաջեշ Ագարվալը երկուշաբթի հայտնել է, որ բանակցություններն ավարտվել են և համաձայնագրի տեքստը վերջնականորեն համաձայնեցված է։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Լուիս դա Կոստան Դելիում են, որտեղ երեքշաբթի օրը նախատեսվում է համաձայնագրի մասին պաշտոնական հայտարարություն՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո։
Գործարքը դիտարկվում է որպես ռազմավարական և քաղաքական կարևոր ուղերձ ԱՄՆ-ի հետ առևտրային լարվածության ֆոնին։