Կաշառք և դատարանի որոշման անտեսում․ 1 շաբաթում 2 աղմկահարույց իրավական գործ՝ Երևանում ղեկավար պաշտոն զբաղեցնողների հանդեպ

Ալբերտ Ավետիսյան«Ռադիոլուր» Կասեցվել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի լիազորությունները՝ դատարանի վճռով ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և գնումների գործընթացում ոչ իրավաչափ գործողություններ կատարելու մեղադրանքով։ Իրավական կառույցները սրան զուգահեռ հայտարարել են նաև Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի որոշ պաշտոնյաների չարաշահումների մասին։ Վերջինի դեպքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պաշտոնյաները «աչք են փակել» ապօրինի շինությունների վրա՝ քաղաքացիներից պահանջելով խոշոր … Read more

Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Փետրվարի 2-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը՝ Պաշտպանության նախարարության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ, հայտնում են  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Պատվիրակությանը դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Ծաղկեպսակի պաշտոնական արարողությունից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի … Read more

Քաղաքական «ֆալստարտ» ընտրություններից առաջ․ երրորդ բևեռը դեռ չի ձևավորվում

Հայաստանի ներքաղաքական դաշտում փոքր-ինչ տարօրինակ իրավիճակ է ձևավորվել․ 2026-ի խորհրդարանական ընտրություններին դեռ մի քանի ամիս ժամանակ կա, բայց քարոզարշավը տարբեր նախաձեռնությունների տեսքով կարծես մեկնարկել է։ Ընդ որում՝ քաղաքական միավորները չեն շտապում բացահայտել, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրությունների՝ միայնա՞կ, թե՞ դաշինքներով։ Համացանցում հարցում է իրականացվում, որում ընդգրկված են այս պահի դրությամբ 2026-ի խորհրդարանական ընտրություններում վարչապետի … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 02.02.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 02.02.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Քաղաքական «ֆալստարտ» ընտրություններից առաջ․ երրորդ բևեռը դեռ չի ձևավորվում Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետի այցը՝ տարածաշրջանային խնդիրները քննարկելու առիթ Ռազմանավերի կուտակումներ Պարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ, բանակցությունների երերուն հավանականություն․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանում Back to top button

Բիթքոինի անկումը․ գլոբալ ֆինանսական անորոշությունից մինչև հայկական շուկայի ռիսկեր

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթը՝ բիթքոինը (Bitcoin), կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Դրա փոխարժեքն էական անկում է ապրել՝ իջնելով մինչև 77–80 հզր դոլարի։ Միջազգային վերլուծաբանները կարծում են, որ տեղի է ունենում շուկայի հերթական ուղղում, որը պայմանավորված է միաժամանակ մակրոտնտեսական, քաղաքական և ֆինանսական մի շարք գործոններով։ Գլոբալ շուկայի այս շարժերը իրենց անդրադարձն են գտնում նաև Հայաստանում՝ վեր … Read more

Ռազմանավերի կուտակումներ Պարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ, բանակցությունների երերուն հավանականություն․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանում

Փոխադարձ սպառնալիքներից հետո Միացյալ Նահանգներն ու Իրանը խոսում են բանակցությունների հնարավորության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի համաձայնության հասնելու Թեհրանի հետ։ Թրամփն այս մասին ասել է այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումն Իրանի վրա կարող է լայնամասշտաբ հակամարտության հանգեցնել, որի մեջ ներգրավված … Read more

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու «Կրթություն 2026» նախարարական համաժողովին։ Այն նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականությունների մշակմանը: Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այսօր հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և … Read more

ՄԱԿ-ը կանգնած է ֆինանսական ճգնաժամի առջև․ Գուտերեշը զգուշացնում է «անխուսափելի փլուզման» վտանգի մասին

ՄԱԿ-ը պատմական ֆինանսական ճգնաժամի առջև է հայտնվել՝ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նախազգուշացնելով անդամ պետություններին, որ չվճարված անդամավճարները և բյուջետային հնացած կանոնները սպառնում են կազմակերպության ծրագրերի իրականացմանը և ստեղծում «անխուսափելի ֆինանսական փլուզման» ռիսկ: Նա այս իրավիճակը խիստ սպառնալիք է համարել ՄԱԿ-ի համաշխարհային առաքելության համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակով դիմել է կազմակերպության … Read more

«MELANIA». 20 օր առաջին տիկնոջ կյանքից կամ լռության մեջ հնչող խոսակցություններ

Getty Images Շքեղ անոնսները սպասման մեջ են պահում․ արդյո՞ք հնարավոր կլինի գտնել բոլոր պատասխանները, թե՞ նոր հարցեր կծագեն: Հունվարի 30-ին՝ Amazon MGM-ը՝ «MELANIA» վավերագրական ֆիլմը Սպիտակ տան փակ, գաղտնի, պաշտպանվող կուլիսներից ցուցադրում է ԱՄՆ առաջին տիկնոջ կյանքը՝ խորհրդանշական պահերով։ 1 րոպե 06 վայրկյան է տևում թրեյլերը, և ավելի քան 60 վայրկյանի ընթացքում բարձրացնում նույնքան հարցեր:

Փաշինյան-Քոչարյան հեռակա բանավեճ․ վարչապետի թեկնածուներ, իշխանափոխության սցենարներ, հեղափոխության հորդոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հեռակա բանավեճ են ունեցել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ։ Լրագրողների հետ նրանց երկուսի շփման ժամանակը համընկել էր այսօր և ասուլիս էին տալիս գրեթե զուգահեռ։ Քոչարյանը հայտարարել է, որ 2026-ի ընտրություններին ընդդիմությունը լինելու է ավելի շահեկան վիճակում 2021–ի համեմատ։ Նա … Read more