Լարսը փակ է. պատճառը ձնահոսքի վտանգն է — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ երթեւեկությունն անհնար է, քանի որ Գուդաուրի–Կոբի ավտոճանապարհի վտանգավոր լեռնային հատվածում (93-րդից 107-րդ կմ) սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ։ Այստեղ չափազանց բարձր … Read more

Կան դժվարանցանելի ճանապարհներ — Հայաստանի Հանրային Ռադիո

Փետրվարի 3-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Արագածի տարածաշրջանում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բնակավայր ձյուն է … Read more

Տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանի բարձրացում. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ փետրվարի 3-ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր եւ վաղը` փետրվարի 3- 4-ին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային եւ հովտային շրջաններում՝ ձնախառն անձրեւի եւ անձրեւի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այսօր առավոտյան առանձին շրջաններում` մառախուղ։Օդի ջերմաստիճանը այսօր` փետրվարի 3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ին և … Read more

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. Axios

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում` փետրվարի 6-ին։ Ամերիկյան Axios-ի այս հաղորդումը տարածում են նաեւ իրանական «Իռնա» եւ թուրքական «Անադոլու» պետական գործակալությունները։ Ստամբուլում կհանդիպեն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ Բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջան ամերիկյան ռազմական նավատորմ ուղարկելու ֆոնին։

Գարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարը

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի հայտնի արջամուկը՝ Ֆիլ Փանքսատոնեցին, փետրվարի 2-ին՝ հերթական Արջամկան օրը, տեսել է իր ստվերը եւ այդպիսով Փենսիլվանիայի բնակիչների համար կանխատեսել` ձմեռը եւս վեց շաբաթ կտեւի ու գարունը ուշ կգա։ BBC-ին հաղորդում է, որ Փանքսատոն քաղաքից հարավ գտնվող Գոբլերս Նոբ բլրի մոտ արջամուկ Ֆիլին ձմեռային քնից արթնացնելու արարողությանը հետեւել են հազարավոր մարդիկ։ Այս արարողությունը … Read more

Ադրբեջանցիները կոտրել են Վաղուհաս գյուղի եկեղեցու խաչքարը, պոկել սրբապատկերները

«Գեղարդ» հիմնադրամը փաստական նյութեր է ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։ <Ցավալի է, որ «քրիստոնեական արժեքների պահպանմամբ» շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրավված անձինք, կարծես թե չեն նկատում համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս … Read more

Հնդկաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ իր երկրի համար ԱՄՆ մաքսատուրքը միչև 18% նվազեցնելու համար

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր երկրի համար ԱՄՆ մաքսատուրքը մինչև 18% նվազեցնելու որոշման համար։ «Հաճելի էր այսօր խոսել իմ սիրելի ընկեր նախագահ Թրամփի հետ։ Ուրախ եմ, որ Հնդկաստանում արտադրված ապրանքների վրա կկիրառվի մինչև 18% նվազեցված մաքսատուրք։ Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին այս … Read more

Իսպանական Լլեյդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունվարի 30-ին Լլեյդայի քաղաքապետարանի (Paeria) լիագումար նիստում Կատալոնիայի էթնիկ փոքրամասնությունների և ազգերի միջազգային կենտրոնը (CIEMEN) և Կատալոնիայում գործող Հայկական «Արարատ» ասոցիացիան ներկայացրել են միջնորդություն՝ պահանջելով Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում և դրա ամնամյա ոգեկոչումը Լեյդա քաղաքում։ Orer.eu-ն հայտնում է, որ միջնորդությունը միաձայն է ընդունվել։ Որոշման համաձայն՝ այս տարվանից Լլեյդայում կսկսվի ցեղասպանության հիշատակման ամենամյա ծրագիր, որի մեկնարկը … Read more

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում իր երկրի աջակցությունը Հայաստանին

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը փետրվարի 2-ին հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլիի հետ, հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի ամպրապնդմանը վերաբերող հարցեր։ Տիկին նախագահը վերահաստատել է Իսպանիայի աջակցությունը Հայաստանին Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում։

Մուզիկանտ զբաղվե՞լ պոլիտիկա․ տեղի է ունեցել պատմության ամենաքաղաքականացված «Գրեմմին»

Լոս Անջելեսում տեղի է ունեցել երաժշտության ոլորտի ամենահեղինակավոր՝ «Գրեմմի» 68-րդ մրցանակաբաշխությունը, որն այս տարի ավելի քաղաքականացված էր, քան երբևէ. հաղթողների և հյուրերի մի մասը ելույթներում բողոքել է ամերիկյան ներգաղթային ոստիկանության գործողությունների դեմ, որոնք վերջին շաբաթների ընթացքում կրակել և սպանել են երկու ցուցարարի։ Հաղթողների, նրանց դժգոհություն-բողոքների, Թրամփի մասին կատակների ու նրա՝ կատակողներին ուղղված սպառնալիքների մասին է … Read more