Ռուսաստանում աշակերտը սպանել է ուսուցչին — Հայաստանի Հանրային Ռադիո

Ռուսաստանի Պերմ քաղաքում 9-րդ դասարանի աշակերտը դանակով հարձակվել ու հարվածել է ուսուցչուհուն, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Պերմի նահանգապետ Դմիտրի Մախոնինին։ Ստացած վնասվածքներից ուսուցիչը հիվանդանոցում մահացել է։ ՌԴ ՆԳՆ քաղաքային վարչությունը հայտնում է, որ սպանված ուսուցիչն աշակերտի դասղեկն է եղել, իսկ աշակերտը հաշվառված է եղել ոստիկանությունում։

Արտեմիս II-ի աստղագնացները տեսան Լուսնի հակառակ կողմը — Հայաստանի Հանրային Ռադիո

Արտեմիս II առաքելությունն ավարտել է Լուսնին առավելագույնը մոտենալու պատմական յոթժամյա գործողությունը։ Դրանից հետո անձնակազմին ուղիղ եթերում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Գործողությունն սկսվել է ԱՄՆ արեւելյան ժամանակով 13:56- ին` Երեւանի ժամանակով 21:56-ին։ Այդ ժամին NASA-ի աստղագնացներ ամերիկացիներ Ռիդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը եւ Քրիստինա Կոխը, ինչպես նաեւ կանադացի Ջերեմի Հանսենը սահմանել են նոր ռեկորդ՝ դառնալով … Read more

Ժամանակ առ ժամանակ տեղումներ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ ապրիլի 7-ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների ապրիլի 7- ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան եւ թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում՝ անձրեւի տեսքով։ Քամին` հարավարեւմտյան` 2-5 մ/վ, արագությամբ:Երեւանում եւս ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Ցերեկը կլինի + 16 +18, երեկոյան` +11 +13, գիշերը` +5 +7 աստիճան։ … Read more

Վենսն այսօր Բուդապեշտ է ժամանում Օրբանին սատարելու նպատակով

Ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Ջեյ Դի Վենսը երկօրյա այցով կժամանի Բուդապեշտ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը Հունգարիայի վարչապետին փոխանցելու համար։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Վիկտոր Օրբանը ընտրություններում իշխանությունը կորցնելու լուրջ վտանգի առաջ է կանգնած։ Մի քանի շաբաթ առաջ նրան աջակցելու նպատակով Հունգարիայում էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է … Read more

Դեմոկրատները նախաձեռնում են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտը. Axios․

Իրանի դեմ ռազմական գործողությունների ղեկավարման պատճառով դեմոկրատները նախաձեռնում են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտը, հայտնում է Axios-ը։ Նրան մեղադրում են «երդումը եւ Սահմանադրությունը բազմիցս խախտելու», ինչպես նաեւ «ԱՄՆ զինծառայողներին անխոհեմ վտանգի է ենթարկելու» մեջ։ Նախաձեռնության հեղինակը իրանական ծագմամբ կոնգրեսական Յասմին Անսարին է։ Axios-ի գնահատմամբ՝ պաշտոնանկության փորձերը, ամենայն հավանականությամբ, հաջողություն չեն ունենա, քանի որ հանրապետականները վերահսկում … Read more

Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 6-ին հայտարարել է, որ Իրանը կարող է «ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում», և դա կարող է լինել «վաղը գիշերը» (ապրիլի 7-ին): Այս սպառնալիքը հնչել է այն բանից հետո, երբ Թեհրանը մերժել է ժամանակավոր հրադադարի առաջարկը՝ պահանջելով պատերազմի վերջնական դադարեցում և անվտանգության երաշխիքներ:  Թեհրանը Պակիստանի միջնորդությամբ փոխանցել է 10 կետից բաղկացած պատասխան, … Read more

10 000 նոր ծառ՝ Երևանում — Հայաստանի Հանրային Ռադիո

Երևանում շարունակվում է կանաչ տարածքների ընդլայնումը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2025 թվականի նոյեմբերին մեկնարկել են Նուբարաշենի խճուղուն հարող՝ 8.5 հեկտար տարածքում անտառաշերտի ստեղծման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել շուրջ 10,000 ծառ՝ ձևավորելով նոր, համակարգված կանաչ գոտի քաղաքի համար։ Անցկացվել է 2300 մ ջրագիծ, կառուցվել է 50 խմ ծավալով ջրավազան, պոմպակայան, անցկացվում է ոռոգման … Read more

Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել է Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի … Read more

Մեղավորներ փնտրել ճիշտ չէ․ Սյունիքի փոխմարզպետը՝ մարտի 27-ին Կապանում գրանցված հեղեղումների մասին

Մարտի 27-ին Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցի սելավատարի պատնեշի փլուզումից հետո քաղաքում հեղեղումներ էին։ Իրավաբանական ու ֆիզիկական 21 անձ տուժել է այդ հեղեղումից։ Ի՞նչ իրավիճակ է հիմա Կապանում՝ հեղեղումներից հետո։ Զրուցել ենք Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի հետ։ —Պարոն Հարությունյան, ինչ իրավիճակ է հիմա Կապանում՝ մարտի 27-ին տեղի ունեցած հեղեղումներից հետո։ -Նշեմ,  որ Կապանի միայն մեկ՝ Գրիգոր … Read more

Սեփականաշնորհման դիմումը՝ քանդման հիմք․ Տիգրան Ավինյանը հորդորում է չդիմել ավտոտնակների սեփականաշնորհման համար

Քաղաքապետարանը խստացնում է մոտեցումները  ապօրինի ավտոտնակների օրինականացման հարցում  և քաղաքացիներին հորդորում այդ պահանջով  տեղական ինքնակառավարման մարմիններին այլևս չդիմել։ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ վերահաստատել է՝ նման ավտոտնակների օրինականացումն անհնար է, և դրանք ենթակա են ապամոնտաժման։ Ոլորտի մասնագետներն էլ հիշեցնում են՝ գերակշիռ դեպքերում ավտոտնակները համայնքապատկան հողերի վրա են, ինչը տեղական իշխանություններին հիմք է տալիս դրանք … Read more