Սեփականաշնորհման դիմումը՝ քանդման հիմք․ Տիգրան Ավինյանը հորդորում է չդիմել ավտոտնակների սեփականաշնորհման համար

Քաղաքապետարանը խստացնում է մոտեցումները  ապօրինի ավտոտնակների օրինականացման հարցում  և քաղաքացիներին հորդորում այդ պահանջով  տեղական ինքնակառավարման մարմիններին այլևս չդիմել։ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ վերահաստատել է՝ նման ավտոտնակների օրինականացումն անհնար է, և դրանք ենթակա են ապամոնտաժման։ Ոլորտի մասնագետներն էլ հիշեցնում են՝ գերակշիռ դեպքերում ավտոտնակները համայնքապատկան հողերի վրա են, ինչը տեղական իշխանություններին հիմք է տալիս դրանք քանդելու որոշումներ կայացնելու։

Leave a Comment