Դեմոկրատները նախաձեռնում են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտը. Axios․

Իրանի դեմ ռազմական գործողությունների ղեկավարման պատճառով դեմոկրատները նախաձեռնում են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտը, հայտնում է Axios-ը։

Նրան մեղադրում են «երդումը եւ Սահմանադրությունը բազմիցս խախտելու», ինչպես նաեւ «ԱՄՆ զինծառայողներին անխոհեմ վտանգի է ենթարկելու» մեջ։

Նախաձեռնության հեղինակը իրանական ծագմամբ կոնգրեսական Յասմին Անսարին է։

Axios-ի գնահատմամբ՝ պաշտոնանկության փորձերը, ամենայն հավանականությամբ, հաջողություն չեն ունենա, քանի որ հանրապետականները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները։

Հարցումները ցույց են տալիս, որ Փիթ Հեգսեթը վարչակազմի ամենաքիչ հեղինակություն վայելող անդամներից է եւ Իրանում հակամարտության աճող ծախսերը վատթարացնում են նրա իմիջը, գրում է պարբերականը։

Leave a Comment