Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

66 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ հրատապ նիստին քննարկված Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։ Փոփոխությամբ սահմանվում է, որ կուսակցությունների, դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաև վիրավորական կամ … Read more

ԱԺ նախագահը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները

Ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների … Read more

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել, երկու ոստիկան վիրավորվել են, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները։ Իսրայելի հյուպատոսության տարածքը մշտապես գտնվում է զինված ոստիկանների հսկողության տակ։ Գործակալությունը հայտնում է՝ վկայակոչելով աղբյուրները, որ այս պահին Թուրքիայում իսրայելցի դիվանագետներ չկան՝ ոչ Ստամբուլի հյուպատոսությունում, ոչ էլ Անկարայի դեսպանատանը։

Արեւմտահայերէն լուրեր 7 Ապրիլ. 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Այսօր Մայրութեան եւ գեղեցկութեան տօնն է։ Հայաստանի նախագահը շնորհաւորեց Մայրութեան եւ գեղեցկութեան տօնին առիթով։ • Թրամփ յայտարարած է, որ Իրանը այսօր ամբողջութեամբ կրնայ ոչնչանալ։ • Իրանի դէմ պատերազմը 40 օր եւս շարունակուելու պարագային սնունդի գիներուն վրայ պիտի ազդէ։ • Վենս այսօր Պուտափեշտ կը ժամանէ Օրպանին սատարելու նպատակով։ • «Արտեմիս-2» առաքելութիւնը աւարտած է Լուսնի շուրջ … Read more

Nutella-ի ամենաերկար ու ամենաբարձր ճանապարհորդությունը դեպի Լուսին

«Պատմության ամենամեծ անվճար գովազդը»․ այսպես են միջազգային լրատվամիջոցները որակում Nutella-ի տարայի անսպասելի հայտնվելը Արտեմիս II առաքելության ուղիղ հեռարձակման ժամանակ։ Երբ Օրիոն տիեզերանավը պետք է  է գերազանցեր 52 տարվա ռեկորդը եւ աստղագնացները պետք է հայտնվեին պատմության մեջ առաջին անգամ Երկրից առավելագույն հեռավորության վրա, այդ պահից չորս րոպե առաջ NASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-ն։ … Read more

«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել Մոսկվա

Ապրիլի 6-ին Ռուսաստանի եւս 175 քաղաքացի Իրանից Հայաստան է անցել  «Նորդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով, հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում։ Նրանք «Բուշեր» ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների հերթական խմբի անդամնեն էին, որոնք արդեն Երեւանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա։ Ռուս դիվանագետների եւ հայկական կողմի ներկայացուցիչների համատեղ համակարգված գործողությունների շնորհիվ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից հետո արդեն 509 Ռուսաստանի … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ավետման տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ կանայք, Սիրելի՛ մայրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու Գեղեցկության տոնի առթիվ։ Այս օրը մեզ հիշեցնում է կյանքի սկզբի, հույսի և պատասխանատվության մասին։ Ավետման խորհուրդը սերունդներին փոխանցել է հավատ՝ ապագայի նկատմամբ, իսկ Սուրբ Մարիամի կերպարը հայ ժողովրդի համար դարձել է մայրական սիրո, հոգատարության և արժանապատվության օրինակ։ Ապրիլի 7-ը նաև … Read more

Մաքրվում են Երեւանով անցնող գետերի հուները — Հայաստանի Հանրային Ռադիո

Սկսել են մաքրել Ողջաբերդ և Գետառ գետերի հուները։ Այնտեղից դուրս են բերվում կենցաղային և կոշտ թափոնները՝ ապահովելով ավելի մաքուր և անվտանգ միջավայր, հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։ Աշխատանքների ծավալը կազմում է ավելի քան 4000 խմ:

Այսօր Մայրության եւ գեղեցկության տոնն է — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրը։ Եկեղեցիներում մատուցվում է տոնին նվիրված Սուրբ պատարագ, կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Հայաստանի անկախության վերագտնումից հետո այս տոնը ձեռք բերեց եւ հոգեւոր, եւ աշխարհիկ բնույթ։ Պաշտոնապես այն հայտարարվեց Մայրության եւ գեղեցկության տոն։