Ռուսաստանում աշակերտը սպանել է ուսուցչին — Հայաստանի Հանրային Ռադիո

Ռուսաստանի Պերմ քաղաքում 9-րդ դասարանի աշակերտը դանակով հարձակվել ու հարվածել է ուսուցչուհուն, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Պերմի նահանգապետ Դմիտրի Մախոնինին։

Ստացած վնասվածքներից ուսուցիչը հիվանդանոցում մահացել է։

ՌԴ ՆԳՆ քաղաքային վարչությունը հայտնում է, որ սպանված ուսուցիչն աշակերտի դասղեկն է եղել, իսկ աշակերտը հաշվառված է եղել ոստիկանությունում։

Leave a Comment