
Երևանում շարունակվում է կանաչ տարածքների ընդլայնումը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2025 թվականի նոյեմբերին մեկնարկել են Նուբարաշենի խճուղուն հարող՝ 8.5 հեկտար տարածքում անտառաշերտի ստեղծման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել շուրջ 10,000 ծառ՝ ձևավորելով նոր, համակարգված կանաչ գոտի քաղաքի համար։
Անցկացվել է 2300 մ ջրագիծ, կառուցվել է 50 խմ ծավալով ջրավազան, պոմպակայան, անցկացվում է ոռոգման կաթիլային համակարգ՝ ապահովելով տարածքի երկարաժամկետ կենսունակությունը։
Վերջին տարիներին Երևանում կանաչ տարածքներն արդեն ավելացել են շուրջ 60 հեկտարով։