Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունված չզեկուցվող հարցերի փաթեթում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների օրինագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Գործադիրը մերժման հիմնավորման մեջ գրել է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է: Հիշեցնենք, որ  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ շրջանառության … Read more

Մի շարք երկրների քաղաքացիների համար ազատականացվել է Հայաստան մուտքի վիզան

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22-ի նիստում, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանել Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար։ «Ներկայումս Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ է սահմանված՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի Պետության և Քուվեյթի Պետության քաղաքացիների … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Փաշինյանն արձակուրդում է, կառավարությունը նիստ է անում

Կառավարությունը նիստ է անում։ Օրակարգում 43 հարց է, որից զեկուցվումէ  ընդամենը 3-ը։ Օրակարգը՝ այստեղ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում են ոչ միայն իշխանական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրային վերադասավորումներ, այլեւ կառավարության կազմի փոփոխություններ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է որոշում էական թարմացումներ կատարել բոլոր գերատեսչություններում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Կառավարությանը ենթակա մարմիններում վերջին շաբաթներին նկատվում է գերլարված մթնոլորտ: Տարբեր կառույցներում իրականացվում են հսկայածավալ … Read more

Կառավարությունը այսօր ևս երկարաձգեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը

Կառավարության այսօրվա  նիստում փոփոխություն է կատարվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ որոշման մեջ՝ երկարաձգելով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։ Ըստ այդմ՝ 2025 թվականի մայիս ամիսը ներառյալ կշարունակվի ամսական 300.000 դրամի չափով դրամական աջակցություն տրամադրելը այն ընտանիքներին, որոնց հարազատները համարվում են անհայտ կորած՝ մինչև  անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: