
Կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ որոշման մեջ՝ երկարաձգելով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։
Ըստ այդմ՝ 2025 թվականի մայիս ամիսը ներառյալ կշարունակվի ամսական 300.000 դրամի չափով դրամական աջակցություն տրամադրելը այն ընտանիքներին, որոնց հարազատները համարվում են անհայտ կորած՝ մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: