Քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների համակարգման վերաբերյալ. ԱԱԾ

2025թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա․ Սիմոնյանը բացման խոսքում վերահաստատել է, որ անհայտ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։ Այնուհետև ներկայացվել են նախորդ … Read more

«Ամեն օրն աշխատում է մեր դեմ, կորցնում ենք ապացույցներ՝ պարզելու մեր հայրենակիցների հետ ինչ է եղել»․ Աննա Մելիքյանը՝ անհայտ կորածների մասին

«Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրը զուտ մարդասիրական կամ վիճակագրական խնդիր չէ։ Կարծես այդ տեսանկյունից է ներկայացվում խնդիրը, բայց դա հստակ մարդու իրավունքների խնդիր է»,- «Անհայտ կորած անձանց հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ փաստեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։ Ըստ նրա՝ պետական քաղաքականությունն ավելի նեղ … Read more

Հայտնաբերվել է որպես անհայտ որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը․ Shamshyan.com

Նոյեմբեր 02,2025 15:42 Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս … Read more

Արսեն Ղուկասյանի ձեռքին ձեռնափայտ է, ոչ թե մետաղական ձող. փաստաբան – Live News

«Իշխանական լրատվամիջոցները, հավատարիմ մրջյուններից փիղ պատկերելու գործելակերպին (մանավանդ երբ որ դա իրենց է շահեկան), տարածում են նախաքննական գաղտնիքից «արտահոսած» տեսանյութ` հենաշարժողական խնդրով մարդուն հատկացված ձեռնափայտը ներկայացնելով որպես մետաղական ձող և(կամ) մահակ»,-այս մասին հայտնում է Ղուկասյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նա հրապարակել է Արսեն Ղուկասյանին ձեռնափայտ ցուցված լինելու հավաստագրի լուսանկարը։ Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես … Read more

Ակցիաների պատճառով անհայտ կորած անձանց հարազատներ են ձերբակալվել

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար»: Share

Ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք․ հայտարարություն

Իրավիճակին և տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե իբր երեկ ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել: Նշենք, որ ակցիայի անմիջապես մեկնարկին պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի … Read more

Կառավարությունը այսօր ևս երկարաձգեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը

Կառավարության այսօրվա  նիստում փոփոխություն է կատարվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ որոշման մեջ՝ երկարաձգելով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։ Ըստ այդմ՝ 2025 թվականի մայիս ամիսը ներառյալ կշարունակվի ամսական 300.000 դրամի չափով դրամական աջակցություն տրամադրելը այն ընտանիքներին, որոնց հարազատները համարվում են անհայտ կորած՝ մինչև  անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են – Live News

Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և ոստիկանությունից: Անդրադառնալով ահազանգին, որ զանգել էին, երեխայի լացի ձայն միացրել ու անջատել՝ 1Lurer.am-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ասաց. «Ճշտվել է ահազանգողի ինքնությունը, երեխայի … Read more