Մարդիկ «դեմոկրատ» են, երբ իշխանություն չեն

19-րդ դարի վերջին ժամանակակից Բելառուսի տարածքում կային ե՛ւ ուղղափառներ, ե՛ւ կաթոլիկներ, կային նաեւ խառը համայնքներ: Պատմում են, որ կաթոլիկ եպիսկոպոսը որոշակի ձեւով էր կողմնորոշում իր քահանաներին. այնտեղ, որտեղ դուք փոքրամասնություն եք, պայքարեք հանուն ձեր իրավունքների, ժողովրդավարության, հավասարության; Այնտեղ, որտեղ դուք ուղղափառների հետ հավասար եք, պայքարեք առավելությունների, արտոնությունների համար: Իսկ այնտեղ, որտեղ մեծամասնություն եք, արգելեք բոլոր … Read more

Ակնարկ. Ապու Տապիի Հետ Առնչուած Հանգամանքներ

Ապու Տապիի երկօրեայ հանդիպումները աւելի երեւոյթ են, քան բովանդակութիւն: Պաշտօնական լրահոսները կը խօսին դրական մթնոլորտի, երկխօսութիւնը բաց պահելու, հարցերու լուծման ուղղութեամբ յառաջընթաց արձանագրելու  եւ ամէնէն յատկանշականը այս գործընթացը շարունակելու մասին: Տարակարծութիւններ, անհամաձայնութիւններ տեսանելի չեն յայտարարութիւններուն մէջ: Ըստ էութեան սակայն համաձայնութիւնները եւս տեսանելի չեն: Դէպի խաղաղութիւն ուղղուելու ակնարկներ կան, սակայն կը բացակային ժամկէտները, հրադադարի շուրջ նախնական … Read more

Ո՞ր բռնապետի հետ կարելի է գործ ունենալ

Նուբար Աֆեյանի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ լուսանկարը շատերիս մեջ չափազանց տհաճ զգացմունքներ է առաջացրել: Հայաստանի վարչապետն այն անձնավորությունը չէ, որի հետ հնարավոր է անկեղծորեն ինչ-որ հարց քննարկել: Չեմ բացառում, որ ամերիկահայ գործարարը խոսել է Ռուբեն Վարդանյանի, եկեղեցու դեմ ՔՊ-ական իշխանության վայրագ հարձակումների կամ նույնիսկ, հնարավոր է, Սամվել Կարապետյանի մասին: Գուցե նա այս կամ որեւէ այլ … Read more

Ակնարկ. Տաւոսէն Լիբանան Նոր Աշխարհակարգի Ցնցումները

Լիբանանեան քանի մը օրակարգ գրաւած է արծարծուող նիւթերու առաջին հորիզոնականները: Անոնցմէ առաջինը զէնքի մենաշնորհումի գործընթացին առաջին փուլի աւարտի արձանագրումն է, իսկ երկրորդը խորհրդարանական ընտրութիւնները ճշդուած թուականին կատարելու հրամայականն է: Այս երկու օրակարգերը քաղաքական կապեր կրնան ունենալ` նկատի ունենալով զէնքի մենաշնորհումի յառաջիկայ փուլերուն ունենալիք ազդեցութիւնը խորհրդարանական ընտրութիւններուն վրայ: Այստեղ սակայն այլ շեշտադրումներ կ՛արծարծուին, պետութեան հեղինակութեան պահպանման, … Read more

«Խաղաղության խորհուրդ» անունով PR ակցիան

1950 թվականին Ստալինի նախաձեռնությամբ ստեղծվել էր Խաղաղության համաշխարհային խորհուրդը: Այդ կազմակերպության հռչակած պաշտոնական նպատակն էր՝ պայքարը նոր համաշխարհային պատերազմի եւ իմպերիալիստական ագրեսիաների դեմ, հանուն համընդհանուր զինաթափման եւ ազգային անկախության: Կազմակերպությունը 90 տոկոսով ֆինանսավորվում էր Խորհրդային Միության կողմից, իսկ դրա երկարամյա (1966-1990 թթ.) ղեկավար Ռոմեշ Չանդրան արժանացել էր ԽՍՀՄ բարձրագույն պարգեւի՝ Լենինի շքանշանի: Դժվար թե այդ

Ընկեր Փաջունին… ի Հայաստան – Ազգ

Կարծում եմ ճիշտ ժամանակն է նորից հրատարակելու Երվանդ Օտյանի գլուխգործոցը՝ «Ընկեր Փանջունին» իր երեք մասերով՝ «Ի Ծապլվար», «Ի Վասպուրական» եւ «Ի Տիասպորա»: Հակառակ որ այն հրատարակություններ շատ է ունեցել՝ Կահիրե, Փարիզ, Բեյրութ ու Երեւան, սակայն այսօր դժվարությամբ է ճարվում: Նախընտրելի է այն վերահրատարակել, ավելի մեծ ֆորմատով, մեր սիրելի Լեւոն Հախվերդյանի 1989-ին խմբագրած տարբերակով՝ Սարուխանի երգիծանկարներով, … Read more

Պարգեւներ՝ «խաղաղություն հաստատելու» համար

ԱՄՆ նախագահ Թրամփն անկեղծորեն զայրացել էր, որ Նորվեգիան իրեն խաղաղության Նոբելյան մրցանակ չի տվել՝ կարծելով, որ այդ մրցանակի ճակատագիրը որոշում է այդ երկրի կառավարությունը: Մինչդեռ դա անում է Նոբելյան նորվեգական կոմիտեն, որի անդամներին նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը: Նորվեգիայի վարչապետին ուղղված իր ջղային նամակում Թրամփը սպառնում է այլեւս չզբաղվել խաղաղություն հաստատելով՝ ի պատասխան երախտամոռ վերաբերմունքի: Նա … Read more

Ակնարկ. Քրտական Եւ Տիւրզիական Զուգահեռագիծեր

Սուրիական իշխանութիւններուն սանձազերծած տարածքներու, ռազմական առումով քրտազերծման արշաւը թէեւ զինադուլային կանգառներ կ՛արձանագրէ, այդուհանդերձ իբրեւ մեծ ծրագիր կը շարունակուի: Իրադարձութիւններու ընթացքը այնպէս կը համոզէ, որ Հալէպի շրջակայքի քրտաթափումով կանգ չ՛առներ այն ծրագիրը, որ մշակած են սուրիական իշխանութիւնները եւ հիմնականին մէջ անոնց ետին կանգնած ուժերը: Շատ կ՛արծարծուի քրտական գործօնին նկատմամբ ամերիկեան ռազմավարութեան շրջադարձի մասին: Կանուխ է այդ … Read more

Ավստրիայում սադրանք կազմակերպելն ավելի դժվար կլինի

Ամենայն հայոց կաթողիկոսը հրավիրել է ՀԱԵ եպիսկոպոսաց ժողով Ավստրիայում: Որքան հասկանում եմ՝ Վեհափառը ցանկանում է խուսափել իրավիճակի հետագա լարումից ու հնարավոր բախումներից: Մինչդեռ Փաշինյանի նպատակը ճիշտ հակառակն է. ոչ միայն այս, այլ բոլոր մնացած քաղաքական հարցերում բորբոքել թշնամության, ատելության եւ հակառակության մթնոլորտը: Դա հաշվի առնելով՝ Գարեգին Երկրորդի որոշումը ճիշտ է: Եթե եպիսկոպոսաց ժողովն անցկացվի Էջմիածնում, … Read more

Ժողովրդավարությունը դուրս է եկել օրակարգից

Անկախ Հայաստանի 34-ամյա պատմության մեջ եղել է ամեն ինչ՝ ե՛ւ քաղաքական սպանություններ, ե՛ւ քաղաքական հետապնդումներ, ե՛ւ հոկտեմբերի 27, ե՛ւ մարտի 1: Այդ բոլոր ողբերգական իրադարձություններին, ի դեպ, չի տրվել ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատական: Բայց այն, ինչ անում է ներկայիս իշխանությունը, Հայաստանի որեւէ ժամանակաշրջանի հետ համեմատելի չէ: Երբեք Երրորդ հանրապետության պատմության մեջ շինծու, մտացածին, անհեթեթ … Read more