Ամերիկյան կայսերապաշտությունը ընթացքի մեջ – Ազգ

Երիցս ճիշտ եւ իրավացի էր Նոբելյան մրցանակի մեր դափնեկիրներից Տարոն Աջեմօղլուն, որ ժամանակին նախազգուշացնում էր, որ եթե Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններից Ջո Բայդենին հաղթանակած դուրս գա, ապա դեմոկրատիան, ժողովրդավարությունը վերջ կգտնի Մ. Նահանգներում: Աջեմօղլուն ու մասնագետների նրա խումբը, բացի հասարակագիտական իրենց հետազոտություններից, անշուշտ հետեւել էին, ինչպես ապշահար ողջ աշխարհը, նախորդ ընտրություններում Թրամփի պարտությանը հետեւած, մեղմ … Read more

ԹՐԻՓՓ-ի գործարկումը արագացվո՞ւմ է – Ազգ

Այս պահին, երբ Իրանում իրավիճակն անհասկանալի է, հազարավոր զոհեր կան, երբ սպասվում է, որ ԱՄՆ-ը, Մադուրոյին կուլ տալուց հետո, եւ այլ պետություններ կհարվածեն Իրանին, առհասարակ` մեր տարածաշրջանը վերաձեւելու հին ծրագրերը գործի կդրվեն, շատ կուզեինք, որ Հայաստանը աշխարհաքաղաքական ներկա թակարդներից դուրս գար քիչ կորուստներով, հաշվարկված ծրագրերի մասնագիտական պաշտպանվածությամբ:Եւ որ` մեր ղեկավարներն ընտրական շրջանի սուտն ու քարոզչությունը … Read more

Աքսել Ֆիշերը կմնա կալանքի տակ

Հաջորդ շաբաթ Բունդեսթագի նախկին պատգամավոր, Ադրբեջանից կաշառառու Աքսել Ֆիշերի դեմ դատավարության վերջին փուլերն են: Մյունխենի երկրամասային բարձրագույն  դատարանում երկուշաբթի օրը դատավարությունը շարունակվել է, նա կմնա նախնական կալանքի տակ: Ինչպես իրազեկել ենք «Ազգի» տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ի տպագիր համարում, նա բանտում է դեկտեմբերի 22-ից: Քրիստոնյա -դեմոկրատ նախկին պատգամավորի դեմ կոռուպցիայի գործով դատավարությունը հասնում է վերջնափուլին: Դատարանը չի … Read more

47 տարի անց. իսլամական հեղափոխության առաջ կանգնած նոր մարտահրավերներն  Իրանում

47 տարի առաջ շահական Իրանում հաղթանակած հեղափոխությանը տեր կանգնեցին շիա հոգեւորականները: Փեհլեվիների դինաստիան ներկայացնող վերջին միապետը՝ Մոհամմադ Ռեզա շահը, որը երկրի տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակով որդեգրել էր «Մեծ քաղաքակրթություն» դոկտրինը, լքեց երկիրը եւ ապաստան գտավ Եգիպտոսում: Տեսակետ կա, որ այդ ժամանակաշրջանում աշխարհը շահագրգռված էր բազմէթնիկ Իրանը տեսնել միատարր: Սակայն շահի որդեգրած «Մեծ քաղաքակրթություն» դոկտրինն այլեւս ի զորու չէր … Read more

Ո՞ւր են նրանք, որ կարող կլինեն երկիրը հանել այս ծանր շրջապտույտից

Հայաստանի այսօրվա իրավիճակը եւ այն, ինչ երկրում կատարվում, իրականացվում է ՀՀ գլխավոր պաշտոնյայի ու նրա կամքով կառավարվող իր խմբակի  կողմից, նման է վատ երազի: Արցախի կորստից ու դրա հետ կապված բոլոր մյուս դառն իրողություններից բացի, ամեն ազգայինի (անգամ այդ բառի) նսեմացում ու ժխտում, Պատմական Հայաստանի ուրացում եւ սոսկ նյութականի քարոզ («որտեղ հաց, այնտեղ կաց»), որեւէ … Read more

Հրեաների թիվը Երեւանում աճում է. հակահրեականություն չկա

«Հրեաներն աշխարհի հնագույն քաղաքում՝ Երեւանում ապահովություն եւ համայնական կյանք են գտնում», գրում է Երեւան այցելած Ստեֆան Փրամմեն Գերմանիայում հրատարակվող հրեական «Յուդիշե ալգեմայնե» թերթի հունվարի 11-ի ծավալուն հոդվածում: Մարդկային ջերմությամբ լի նրա շարադրանքը, հուսանք, բնագիր գերմաներենով կկարդան նաեւ Բեռլինում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցները, որ տարիներ ի վեր լծված են Հայաստանն ու հայ ժողովրդին հրեատյաց ներկայացնելու համառ ջանքերին: … Read more

«Փաշինյանը բոլոր ջանքերը գործադրում է ընտրություններից առաջ քաղաքական դաշտը մաքրելու համար»

ՌԴ ակադեմիական հայտնի ինստիտուտի գնահատմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր ջանքերն ուղղում է քաղաքական դաշտի մաքրմանը՝ 2026 թվականի ընտրություններում իր հաղթանակի երաշխիքներն ապահովելու համար, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ԼԾնԾԿ) զեկույցում: Դրան անդրադարձել է այդ փաստաթուղթն ունեցող ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցի հաղորդման, փաստաթղթում նշվում է, թե … Read more

Մարիաննա Միրզաբեկյանի ցուցահանդեսում Արցախն է

Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի հարավում գտնվող Արնշտատի քաղաքային գրադարանում բացվել է արցախցի Մարիաննա Միրզաբեկյանի նկարչական ցուցահանդեսը, իրազեկում է տեղական insuedthueringen կայքը, որ հունվարի 13-ի հրապարակման վերնագիր է դարձրել «Ցուցահանդեսը հիշատակում է մի ժողովրդի մասին, որ երկիր չունի»: Բերիթ Ռիհթերը (Berit Richter) հոդվածում պատմում է, որ Մարիաննա Միրզաբեկյանն իր հայրենի Լեռնային Ղարաբաղի պատերազմի եւ տեղահանության ականատեսն է … Read more

Մի կանգառի պատմություն – Ազգ

Երևանում հանրային տրանսպորտի կանգառի վայրերը թերևս մի քանի հազար են: Դրանցից մեկն է Ռուբինյանց փողոցի թիվ 17 հասցեի հարևանությամբ գտնվողը, որից օրվա ընթացքում մի քանի հազար մարդ է օգտվում, նստում ու իջնում: Խոսքս առավելապես առաջինների մասին է, տարբեր տարիքի ու կազմի մարդկանց՝ կանանց ու տղամարդկանց, երիտասարդների ու ավագների, ծխողների ու զրուցասերների, հանգիստ ու անհանգիստ բնավորություն … Read more

Շերլոք Հոլմսի թանգարանի հիմնադիր հայուհին

Լինդա Ռայլին մոր՝ Գրեյս Այդինյանցի մասին ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ – Լոնդոնաբնակ հայազգի գործարարուհի Գրեյս Այդինյանցը (1927-2015) հայտնի է որպես 1990 թվականին Լոնդոնի Շերլոք Հոլմսի թանգարանի հիմնադիր: Արթուր Քոնան Դոյլի լեգենդար հերոսի «ապրած» Բեյքեր սթրիթ փողոցում գործող այս թանգարանը տարեկան ունենում է բազմահազար այցելուներ աշխարհի տարբեր ծայրերից: Գրեյս Այդինյանցի մասին քիչ բան է հայտնի: Նրա վաղ տարիներն անցել են Իրանում … Read more