𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 և այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ նամակներ են ստացվում՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վերջին շրջանում բազմաթիվ նամակներ են ստացվում ծնողներից՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով, մասնավորապես, 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 և մի շարք այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ: Արձագանքելով այդ մտահոգություններին՝ նախարար Հայրապետյանը նախաձեռնել է երկխոսություն ծնողների և մանկավարժների հետ՝ լսելու նրանց կարծիքներն ու առաջարկությունները: Հանդիպումների ընթացքում հավաքված դիտարկումների … Read more

Տրամաբանական չէ՞, որ վարչապետը պետք է ունենա պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն. Արմեն Գալջյան

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը Համակարգային կոռուպցիան մեր երկրում այն աստիճան է արմատախիլ արված, որ արդեն երկու օր շարունակ ամբողջ տեղեկատվական դաշտը զբաղված է վարչապետի՝ հավելյալ 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստանալու թեմայով։ Խոսքը մի թվի մասին է, որը շատ դեպքերում համադրելի է միջին ծրագրավորողի կամ մասնավոր ընկերության տնօրենի աշխատավարձի հետ, իսկ որոշ … Read more

Ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ — MediaNews

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշվել է նաև, որ վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու … Read more

Իշխանությունը հույս ուներ ցնցել հանրությանը գերիների վերադարձով, բայց սխալ էր հաշվարկել

Ադրբեջանից վերադարձված գերիների ընտանիքները նախապես չէին տեղեկացվել նրանց վերադարձի մասին․ Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ «Գերիների հարազատները հիմնականում տեղեկացել էին մամուլից և ոչ պաշտոնական աղբյուրներից։ Սա խոսում է իշխանությունների այս ընտանիքների նկատմամբ ուշադրության, հոգածության ու վերաբերմունքի բացակայության մասին։ Ըստ ամենայնի, իշխանությունը հույս ուներ ցնցել հանրությանը որպես նախընտրական մեծ ձեռք բերում, բայց սխալ … Read more

Անբարոյական շահարկում՝ 4 հայ պատանդների հաշվին. Մկրտիչ Իսրայելյան — MediaNews

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին: Արդարադատության նախարարությունից էլ հայտնել են, որ ՀՀ-ում ցմաh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացի Թուրքիայի միջոցով փոխանցվել է Սիրիային: Մի մոռացեք կիսվել Ձեր … Read more

Ինչպես հին ժամանակներում․ Հնդկաստանում բաց ծով է դուրս եկել ձեռքով պատրաստված փայտե նավ

Հնդկաստանի ռազմածովային ուժերի՝ ձեռքով պատրաստված փայտե INSV Kaundinya առագաստանավը ծովում 17 օր անցկացնելուց հետո չորեքշաբթի ժամանել է Օման․ գրում է BBC-ն։ INSV Kaundinya-ն սկսել է նավարկությունը Հնդկաստանի արևմտյան ափին գտնվող Պորբանդարից դեկտեմբերի 29-ին և ժամանել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ անցնելով հին ծովային ճանապարհով, որը հազարամյակներ շարունակ Հնդկաստանը կապել է աշխարհի հետ։ Նավը կոչվում է առասպելական … Read more

TRIPP-ի միջոցով Արևմուտքը սկսում է ամբողջ տարածաշրջանային ենթակառուցվածքի «մեղմ օկուպացիա»․ փորձագետներ

Իրանի հարցերով փորձագետ Վլադիմիր Սաժինը կարծում է, որ «Թրամփի երթուղին» լուրջ սպառնալիք է Իրանի համար։ «Եթե նախագիծն իրականացվի, Անկարայի և Միացյալ Նահանգների դիրքերը տարածաշրջանում կամրապնդվեն։ Թեհրանը կարծում է, որ դա կարող է հանգեցնել ամերիկյան զորքերի տեղակայմանը»,- նշել է վերլուծաբանն Известия-ի հետ զրույցում։ ՌԴ Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Պանինան կարծում է, որ … Read more

Քարաջում ցույցի ժամանակ ձերբակալված տղամարդը մահապատժի չի ենթարկվի. իրանական ԶԼՄ-ներ

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Քարաջ քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 26-ամյա տղամարդը մահապատժի չի ենթարկվի։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր տեղեկություններով՝ Իրանում ցուցարարների սպանությունները դադարել են, վարչակազմը նաև հետ է կանգնել մահապատիժների մտադրությունից։ Թրամփը միաժամանակ կրկին զգուշացրել է, որ Վաշինգտոնը հետևում է իրավիճակին։ Մինչ այդ նա սպառնացել էր … Read more

Հայրիկիս առողջական վիճակը բավարար է, նա բոլորիդ բարևներ է փոխանցում․ Վերա Խաչատրյան

Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ, անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ․ Facebook-ի իր էջում գրել է Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ «Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։ Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել … Read more

Արցախում եւ Հայաստանում ադրբեջանցիների վայրագությունների դեպքերով հարուցված քրեական գործերը դեռ կա՞ն, թե՞ կարճվել են․ հարց Փաշինյանին

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խուսափեց հստակ պատասխանել ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ հարուցված ներպետական քրեական վարույթների մասին հարցին։ Լրագրողը հիշեցրեց, որ առկա են բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես են Արցախի տարածքում՝ Հադրութում 2020 թվականին ադրբեջանցի զինծառայողները մահապատիժներ իրականացնում, թե ինչ վայրագություններ են իրագործել 2022 թվականի Իշխանասարում՝ խոշտանգելով ու սպանելով հայ զինծառայողներին։ Հարցին՝ արդյոք այս դեպքերի հիման վրա … Read more