Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչից են օգտվում երեխաները. Սամվել Մարտիրոսյանը՝ սոցցանցերի արգելափակումների մասին (տեսանյութ)

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջերս անընդհատ խոսվում է երեխաների համար սոցցանցերի արգելափակումների մասին, կամ խաղային պլատֆորմների արգելքի մասին, օրինակ՝ Roblox, Minecraft, PUBG։Բայց իրականությունն այն է, որ մենք շատ բան չգիտենք էլ, թե ինչից են օգտվում երեխաները, որոնք են իրական վտանգները»։ Մանրամասները՝ տեսանյութում։

Լավագույն մոտեցումը ոչ թե խաղերի արգելափակումն է, այլև ծնողների իրազեկվածությունը և մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը. Քննարկում նախարարությունում

Հունվարի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել իրենց երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ՝ քննարկելու երեխաների կողմից մի շարք խաղային հարթակներ օգտագործելու ընթացքում ի հայտ եկող վտանգները։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հանդիպումը նախաձեռնվել էր ի պատասխան վերջին շրջանում նախարարության ստացած բազմաթիվ դիմումների, որոնք … Read more

𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 և այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ նամակներ են ստացվում՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վերջին շրջանում բազմաթիվ նամակներ են ստացվում ծնողներից՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով, մասնավորապես, 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 և մի շարք այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ: Արձագանքելով այդ մտահոգություններին՝ նախարար Հայրապետյանը նախաձեռնել է երկխոսություն ծնողների և մանկավարժների հետ՝ լսելու նրանց կարծիքներն ու առաջարկությունները: Հանդիպումների ընթացքում հավաքված դիտարկումների … Read more