Ալիև. Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց հզորությունը

«Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց հզորությունը», – ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, թե նոր զենքով և տեխնիկայով հագեցած իրենց բանակն այժմ ի վիճակի է կատարել ցանկացած խնդիր։ Համաձայն «Հեղինակային իրավունքի … Read more

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր աշխատել են. վարորդներին կոչ է արվում լինել առավել զգոն

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են տարել ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Իրականացվել են ձնամաքրման, աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Գործի է դրվել մեծ թվով տեխնիկա՝ ձյուն մաքրող մեքենամեխանիզմներ (կոմբինացված ճանապարհային մեքենաներ, գրեյդեր և այլն)։ Կապալառու կազմակերպությունները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքը … Read more

Երեւանը կդառնա մարտարվեստների խաչմերուկ

«Առաջին հերթին ցանկանում եմ բոլորիդ ասել շնորհակալություն, որ այս երեկո եկաք այստեղ», – գրեփլինգի կանոններով Արման Ծառուկյան-Շարա Բուլետ մենամարտից առաջ դիմելով Մարզահամերգային համալիրի տրիբունաներում տեղ զբաղեցրած ավելի քան 8 հազար մարզասերներին՝ ասաց Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը։ «Վերջին տարին մեր լիգայի համար շատ ծանր էր։ Մենք բազմաթիվ դժվարությունների ենք բախվել։ Շատերն ինձ ասում էին, … Read more

Հանրապետական մաղթանք եւ նռնօրհնեքի արարողություն Մայր տաճարում

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ … Read more

«2026-ը պետք է հայտարարել նպատակների իրագործման տարի՝ ունենալ այնպիսի Հայաստան, որը հնարավորություն կտա խոսել նաեւ Արցախի մասին»․ Մետաքսե Հակոբյան

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ -Տիկին Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում 2025-ին Հայաստանի եւ Արցախի հարցով վարված քաղաքականությունը, ի՞նչ պետք է անել, որ 2026-ին իրավիճակ փոխվի։ -Ես կարծում եմ, որ 7-րդ աղետալի տարին է ավարտվում, որեւէ կերպ մի տարին մյուսին չի զիջել։ Եթե մենք փորձենք գտնել նույնիսկ ձեռքբերումներ, դրանք հաստատ նշանակալի չեն, … Read more

«Սպասում ենք, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցով զարգացում կլինի, բայց այդ հարցը կապված է Ալիեւի դիրքորոշումների հետ»․ Բագրատ էստուկյան

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացում, ի՞նչ տեղեկություններ կան այս օրերին Թուրքիայում։ Թուրքական մամուլը գրել էր, թե Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր … Read more

Խերսոնի մարզում 3 ԱԹՍ հարվածել է Սև ծովի ափին գտնվող սրճարանի և հյուրանոցի․ զոհվել է 24 մարդ

Ամանորի գիշերն Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Խերսոնի մարզում Սև ծովի ափին գտնվող սրճարանի և հյուրանոցի, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ․ այս մասին, ինչպես գրում է ria.ru-ն, հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։ «Ավելի քան 50 մարդ վիրավորվել է, 24-ը՝ զոհվել։ Թվերը ճշտվում են։ Շատերը ողջ-ողջ այրվել են։ Մեկ երեխա … Read more

Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմը դադարեցվի, բայց ոչ ցանկացած գնով. Զելենսկի

Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմը դադարեցվի, բայց ոչ ցանկացած գնով, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամանորյա ուղերձում, հավելելով, որ չի ստորագրի «թույլ» խաղաղության համաձայնագիր, որը միայն կերկարաձգի պատերազմը։ «Ի՞նչ է ուզում Ուկրաինան։ Խաղաղություն։ Այո՛։ Ցանկացած գնո՞վ։ Ոչ։ Մենք ուզում ենք պատերազմի ավարտ, բայց ոչ Ուկրաինայի վերջ: Մենք հոգնե՞լ ենք։ Շատ։ Սա նշանակո՞ւմ է, որ … Read more

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հանրապետության հրապարակից — MediaNews

Опубликовано: 01.01.2026Автор: Qristine Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու կից գրել․ «Հանրապետության հրապարակը հիմա»։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Ո՞ր ճանապարհներն են փակ ՀՀ-ում. Փրկարար ծառայություն

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. հայտնում է Փրկարար ծառայությունը։ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզում, Աշտարակի, Աբովյանի, Մարտունու, Սպիտակի, … Read more