
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
«Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից», հայտարարել է Հունանյանը:
Նա նաև հավելել է, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:
Հունանյանը, որը աչքի է ընկել աղմկահարույց հայտարարություններով, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել էր 2025 թվականի հոկտեմբերից։