Որոշում է կայացվել կալանավորված 18-ամյա Դավիթին հոսպիտալացնել. փաստաբան

Որոշում է կայացվել կալանավորված 18-ամյա Դավիթին հոսպիտալացնել, այս մասին հայտարարել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Այս պահին, ելնելով Դավիթի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել: Իրականացվում են հետազոտություններ, լրացուցիչ տեղեկություններ՝ ավելի ուշ»։ «Դավիթը կյանքի հետ անհամատեղելի տարբեր խնդիրներ ունի առողջական ու մենք միշտ իր ամբողջ բուժումը կազմակերպել ենք «Նաիրի» ԲԿ–ում. Մենք ցանկացանք, որ իրեն «Աբովյան» … Read more

Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. Աբովյան ՔԿՀ-ից տեղափոխվում է հիվանդանոց

18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է։ Հենց հիմա Դավիթ Մինասյանը Աբովյան ՔԿՀ-ից տեղափոխվում է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Դավիթ Մինասյանին կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. անգամ չեն սպասել, որ մայրը բժշկական փաստաթղթեր ներկայացնի

18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթեր ներկայացնի։ Այս մասին հայտնում են փաստաբաններ Վարդուհի Էլբակյանը և Լուսինե Մարտիրոսյանը, ովքեր Էջմիածին ԲԿ-ում են։ Նրանց փոխանցմամբ՝ անգամ հիվանդությունների մասին փաստաթղթերին չեն սպասել՝ ամբողջական հետազոտություն անցկացնելու համար։

Դավիթ Մինասյանը քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան

Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է:

Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում. փաստաբան

Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00, դատավոր Մարտիրոս Մնացականյանի նախագահությամբ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ։ Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց … Read more

Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ․ բաց նամակ ՀՀ պետական մարմիններին

Դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյան երկվորյակ եղբայրների հարազատները, դասընկերները, աջակիցները նամակ են գրել ՀՀ պետական մարմիններին, որը ներկայացնում ենք ստորև․ «Դավիթ և Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ և զուսպ ընտանիքի զավակներ: Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։ … Read more

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է 18-ամյա տղաների փաստաբանների մուտքը շենք

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է փաստաբաններին մուտք գործել շենք, որտեղ եկեղեցու միջադեպով ձերբակալված տղաներին բերել են այսօր` ժամը 11։43 րոպեին, լրագրողներին ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանները, ի վերջո, մտան քննչական վարչություն։ Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 18–ամյա եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու Գևորգ Գևորգյանն այս պահին քննչական վարչությունում են։ Փաստաբան … Read more