Իսրայելի ագրեսիան թուլացնում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանի կառավարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները Լիբանանի դեմ՝ նշելով, որ դրանք վնասում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։ Պակիստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ Իսրայելի շարունակական հարվածները Լիբանանի դեմ, որոնք հանգեցրել են տասնյակ խաղաղ բնակիչների մահվան և ենթակառուցվածքների լայնածավալ ավերման, դատապարտվել են ամենախիստ ձևով։ «Իսրայելի գործողությունները խաթարում են միջազգային ջանքերը տարածաշրջանում խաղաղության … Read more

Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ- Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է, Իրանը դարձյալ փակել է Հորմուզը

Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր միջուկային պատերազմի վտանգի մասին   Աշխարհն անցած գիշեր, ինչպես ասում են, շունչը պահած, սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին տրված վերջնագրի ժամկետի լրանալուն, որից հետո սպասվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային ավիահարվածներն Իրանի բոլոր էլեկտրակայաններին (ներառյալ՝ Բուշերի ԱԷԿ-ին) և կամուրջներին, ինչպես նաև Իրանի հարձակումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից … Read more

Հակամшրտությունը դադարեցնելու պայմաններից մեկը Լիբանանում հրադադարն է. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի հետ կնքված հրադադարի համաձայնագրի կետերից մեկն է, և որ հակամարտությունը դադարեցնելու պայմաններից մեկը Լիբանանում հրադադարն է։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Լիբանանը չի ներառվել հրադադարի համաձայնագրում։ «Հեզբոլլահի պատճառով մենք Լիբանանը չներառեցինք հրադադարի համաձայնագրում, և Իրանը գիտի դա»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ PBS-ի եթերում։

Իսրայելը հարվածել է Լիբանանում գտնվող մարդաշատ սրճարանին. 9 զոհի մասին է հաղորդվում

Լիբանանի հարավային Սաիդա քաղաքում գտնվող մարդաշատ սրճարանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, իսկ ավելի քան 20-ը՝ վիրավորվել: Al Mayadeen հեռուստաընկերությունը «Իզվեստիա»-ին տրամադրել է կադրեր կատարվածից հետո։ Թղթակից Ջամալ Ղորաբին հայտնել է, որ սրճարանը նախորդ օրը մարդաշատ էր, բայց այժմ շենքի ճակատային մասից երևում են արյան հետքեր և բեկորներ։

Երկշաբաթյա հրադադարը չի ներառում Լիբանանը. Նեթանյահու

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արձագանքելով Իրանի հետ հրադադար հաստատելու մասին հայտարարությանը, նշել է, որ երկշաբաթյա հրադադարը չի ներառում Լիբանանը։ Ավելի վաղ, Իրանի և Միացյալ Նահանգների կողմից երկշաբաթյա հրադադարի համաձայնությունից հետո, Պակիստանի վարչապետը հայտարարել էր. «Ուրախ եմ հայտարարել, որ Իրանն ու ԱՄՆ-ն, իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ ամենուր, … Read more

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York Times

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից: Այս մասին գրում է The New York Times-ը: «Առաջարկը ներառում է չհարձակման երաշխիքներ, Լիբանանում Հեզբոլլահի ուղղությամբ հարվածների դադարեցում և բոլոր պատժամիջոցների չեղարկում»,- ասվում է նյութում: Թերթի տվյալներով՝ Թեհրանը կբացի Հորմուզի նեղուցը, սակայն յուրաքանչյուր նավի համար կսահմանի մոտ երկու միլիոն դոլարի չափով վճար։ Իրանական իշխանությունները … Read more

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելի ռազմական ավիացիան երեքշաբթի օրը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող 32 բնակավայրերի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։ «Անցած 24 ժամվա ընթացքում իսրայելական ավիացիայի հարվածների են ենթարկվել Լիբանանի հարավի 32 բնակավայրեր», — նշել է աղբյուրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նաև երեք անգամ հարձակման է ենթարկվել Բեյրութի հարավային արվարձանը, ինչպես նաև երկրի արևելքում գտնվող երեք բնակավայր։

Իսրայելը կոչնչացնի Լիբանանի սահմանային գյուղերը Գազայի օրինակով բուֆերային գոտի ստեղծելու համար. Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը վերահաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) պլանավորում է նոր անվտանգության գոտի ստեղծել Լիբանանի հարավում: Նա հավելել է, որ սահմանի մոտ գտնվող լիբանանյան գյուղերի բոլոր տները կոչնչացվեն Գազայի օրինակով, ինչը թույլ կտա վերացնել սահմանի մոտ առկա սպառնալիքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։«Գործողության ավարտին ԻՊԲ-ն անվտանգության … Read more

Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է զոհվել – Live News

Լիբանանի հարավում երկու առանձին միջադեպերի ժամանակ ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է զոհվել. նրանք Ինդոնեզիայի քաղաքացիներ էին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի հայտարարության մեջ նշվել է, որ մարտի 30-ին երկու խաղաղապահ զոհվել է, երբ անհայտ ծագմամբ ռումբը պայթեցրել է նրանց մեքենան Լիբանանի հարավում գտնվող Բանի Հայյան բնակավայրի մոտ։ Հաղորդվել է նաև, որ պայթյունի … Read more

Իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են երեք լիբանանցի լրագրողներ

Իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են երեք լիբանանցի լրագրողներ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Սպանվել են լրագրողներ Ալի Շուայբը և Ֆատիմա Ֆատունին, ինչպես նաև լուսանկարիչ Մուհամմադ Ֆատունին։ Նրանք աշխատում էին լիբանանյան Al Manar և Al Mayadeen հեռուստաալիքներում։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հաստատել է հարվածը և հայտարարել է Շուայբի ոչնչացման մասին՝ նրան անվանելով «ահաբեկիչ»՝ պնդելով, որ նա աշխատել … Read more