ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York Times

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից: Այս մասին գրում է The New York Times-ը:

«Առաջարկը ներառում է չհարձակման երաշխիքներ, Լիբանանում Հեզբոլլահի ուղղությամբ հարվածների դադարեցում և բոլոր պատժամիջոցների չեղարկում»,- ասվում է նյութում:

Թերթի տվյալներով՝ Թեհրանը կբացի Հորմուզի նեղուցը, սակայն յուրաքանչյուր նավի համար կսահմանի մոտ երկու միլիոն դոլարի չափով վճար։ Իրանական իշխանությունները մտադիր են այն կիսել Օմանի հետ։ Ըստ ծրագրի՝ նրանք իրենց մասնաբաժինը կօգտագործեն ենթակառուցվածքների վերականգնման համար և Վաշինգտոնից ու Թել Ավիվից ուղղակի փոխհատուցում չեն պահանջի։

Նախօրեին IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել իր առաջարկները և մերժել է զինադադարի հնարավորությունը՝ պնդելով վերջնական կարգավորման վրա։

Leave a Comment