Իսրայելի ռազմական ավիացիան երեքշաբթի օրը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող 32 բնակավայրերի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։
«Անցած 24 ժամվա ընթացքում իսրայելական ավիացիայի հարվածների են ենթարկվել Լիբանանի հարավի 32 բնակավայրեր», — նշել է աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նաև երեք անգամ հարձակման է ենթարկվել Բեյրութի հարավային արվարձանը, ինչպես նաև երկրի արևելքում գտնվող երեք բնակավայր։