20-ից ավելի երիտասարդ ծեծել է մեկ այլ երիտասարդի. միջամտել է ոստիկանության գվարդիան, հնչել է կրակոց. Տեսանյութ • EU

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները, ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։ Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության … Read more

Հայտնաբերվել է 405 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Փետրվարի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6738 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 256 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 171 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 201 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 595, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 559, վարելիս … Read more

64-ամյա տղամարդն իրենց իսկ տանից 42 մլն դրամ է գողացել ու երկտող թողել․ «Ձյունանուշիս հետ գնում եմ կյանքս վայելեմ»

Հունվարի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրել է shamhyan.com-ը։ «Ժամը 02։50-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ի տանից կատարվել է գողություն, իսկ կատարողը նրա 64-ամյա հայրն է, ով գողացել է բնակարանում պահած 42 մլն ՀՀ դրամ գումարը … Read more

Փաստաբանը փորձել է թմրամիջոցներ փոխանցել կալանավորին․ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձին փոխանցելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստաբանը հանդիսանալով քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի պաշտպան, վերջինիս դրդմամբ նրա համար … Read more

Ձվածեղ անող բլոգեր Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը վերացվեց – Live News

18 արդարների գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը, որը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանին նմանակելով ձվածեղ էր արել, այսօր դատարանի որոշմամբ ազատվել է տնային կալանքից։ Մեղադրող դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարացնել նրա կալանքը։ Պաշտպանը հայտնել է, որ Ալեքսանյանը սրտի խնդիր ունի։ Նրա խնամքին են 3 անչափահաս երեխաներ, հիվանդ հայրը, մայրը, կինը և տնային կալանքի ու կալանքի միջև գրեթե տարբերություն չկա։ Նրա խոսքով, մինչ կալանավորվելը Ա. Ալեքսանյանը տաքսի է վարել, արդեն 8 ամիս զրկված է այդ հնարավորությունից։ «Պատվարժան դատարան, կարծում … Read more

Արմավիրի քրեական ոստիկանները Նալբանդյան գյուղի բնակչի տանը հայտնաբերել են 4 կգ 166 գրամ մարիխուանա

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին տվյալներ՝ խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ։ Հետագա լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից և տեղեկությունը ճշտելուց հետո քրեական ոստիկանները փետրվարի 17-ին անցան իրացման աշխատանքին։ Ժամը 22:20-ին քրեական ոստիկանները Հայկավան-Նոր Արտագերս ավտոճանապարհին նախ ձերբակալեցին Հայկավան գյուղի երեք բնակչի և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն։ Մեքենան … Read more

Երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծում են մեկ այլ երիտասարդի․ 1 անձ ձերբակալվել է

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով – Live News

Բագրատ Սրբազանի ու աջակիցների գործով մեղադրյալ Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Նա ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն է։ Վերջինս ևս անցնում է 18 արդարների գործով։ Հիշեցնենք, որ դատարանը, հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայությունը, որոշել է կալանքը փոխարինել տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն 500 հազար դրամ գրավով։

Շարբաթյանը երեք անչափահաս երեխա ունի, կինը չի աշխատում․ փաստաբանը միջնորդեց փոխել խափանման միջոցը

The post Շարբաթյանը երեք անչափահաս երեխա ունի, կինը չի աշխատում․ փաստաբանը միջնորդեց փոխել խափանման միջոցը appeared first on Tribune.am.