Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ձերբակալվել է • Tribune.am

Երևանի N 143 «մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել հաստատությունում, դժգոհելով, որ Դանիելյանին վերանշանակել են պաշտոնին: Ծնողները մտահոգություն էին … Read more

Համայնքային և քրեական ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 20-ին վարչություն է ներկայացել 51-ամյա մի տղամարդ: Նա փետրվարի 13-ից հետախուզվում էր ավազակության նախապատրաստության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։***Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին Երևան քաղաքի Նանսենի … Read more

Մեզ մաղթում էին «անիծյալ և անգերեզման» մնալ, ի՞նչ քննարկեինք․ Թագուհի Ղազարյանը՝ եկեղեցուն առնչվող նախագծի մասին

ԱԺ-ում եկեղեցուն պատկանող գույքի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իշխող ուժը եկեղեցու հետ չի խորհրդակցել՝ նախքան նախագիծը շրջանառության մեջ դնելը՝ հաշվի առնելով, որ այն ուղղված է հենց եկեղեցու ժառանգությանը։ «Նախապես ավելի արդյունավետ կլիներ և ավելի շատ խութեր կհաղթահարեինք, քան թե այն, ինչ դուք հիմա հնչեցնում եք, որ ընթացքում նոր շերտեր կներգրավեն և … Read more

Վազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ բանտում. փաստաբան – Live News

«Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Ցավոք, Վազգենը կշարունակի մնալ բանտում»,- տեղեկացրել է Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը։Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը ևս 3 ամսով երկարաձգեց փոդքասթերներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նախնական կալանքը։ Նարեկ Սամսոնյանը հացադուլ հայտարարեց։ 15-օրյա հացադուլից հետո նա տեղափոխվեց հիվանդանոց, ենթարկվեց վիրահատության։ Այդ ընթացքում Վերաքննիչ դատարանը փոխեց նրա … Read more

Ի՞նչ որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը Վազգեն Սաղաթելյանի կալանքի մասով

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Ցավոք, Վազգենը կշարունակի մնալ բանտում»,- նշել է նա։  

Փաստաբաններին ցանկանում են թուլացնել, որ քաղաքական գործերով մեղադրական վճիռները հեշտ կայացնեն․ Թաթոյան

Փաստաբանը կոչված է պաշտպանելու մարդուն, բայց երբ նա ինքն է ստիպված լինում պաշտպանվել, նշանակում է՝ ինչ-որ բան սխալ է գնում. Facebook-ի իր էջում գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ «Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով առանձնացրել է կոնկրետ փաստաբանի՝ Արա Զոհրաբյանի անունը, և փաստացի հասկացրել է․ եթե քննադատում ես դատարաններին, ուրեմն … Read more

Չփորձե՛ք սպառնալիքի լեզվով խոսել․ փաստաբանը՝ ԱԺ փոխնախագահին

Ռուբե՛ն Ռուբինյան, խորհուրդ եմ տալիս հետևել սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը։ «Նախ, նրան ճանաչողները գիտեն, որ նա վախեցողներից չէ: Բացի այդ, դա Տեր Օշինի գնահատականն է առ ձեզ (եթե իհարկե նա նման բան ասել է), ինչը լիովին … Read more

Համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար 55-ամյա կին է կալանավորվել․ «Ազատություն»

Համացանցում արված գրառման համար հերթական քրեական վարույթն է հարուցվել․ գրում է «Ազատությունը»։ «Այս անգամ 55-ամյա մի կին է հայտնվել իրավապահների թիրախում: Փաստաբան Արտակ Մովսիսյանը իր պաշտպանյալի անձնական տվյալները չհրապարակեց, միայն նշեց, որ կինը ախուրյանցի է ու ընդդիմադիր «Մեր ձևով» շարժման համակիր: Կնոջը մեղադրանք է առաջադրվել, դատարանը մեկամսյա կալանք է սահմանել»,- գրում է կայքը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: … Read more

Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի առնչությամբ պատասխան այդպես էլ չի ստացվել․ փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանից Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ իմ բողոքի առնչությամբ պատասխանը մինչև աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ չհայտնեցին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ հույս հայտնելով, որ առավոտյան գոնե տեղեկություն կստանա։ Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով: Հաղորդումը իրավապահներին ներկայացրել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում … Read more

Հայտնաբերվել է ոչ սթափ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 602 • Tribune.am

Փետրվարի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6738 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 256 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 171 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 201 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 595, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 559, վարելիս … Read more