Ինչո՞ւ բնապահպաններն ակտիվորեն չեն զբաղվում այս էկոցիդով, մեր փաստաբանական թիմը պատրաստ է օժանդակել. Զոհրաբյան (տեսանյութ)

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել Պռոշյան փողոցից և գրել. «Ծառերի մասսայական ոչնչացումը պետք է կանխել Երևան քաղաքում օդի բարձր աղտոտվածությանը և ավելացող շինարարական փոշուն զուգահեռ զանգվածային կարգով բազմամյա ծառերն են ոչնչացնում: Տեսանյութի մեջ Պռոշյան փողոցն է: Նույն վիճակը նաև Ամիրյան փողոցում է: Բազմամյա ծառերի ոչնչացման գործընթացը արդյո՞ք վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ի՞նչու բնապահպաններն … Read more

Ծեծկռտուք Կոտայքի մարզում. վեճի մասնակիցները միմյանց հարվածել են ձեռքերով ու ոտքերով

Մարտի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Տաշիր պիցցա» սննդի կետի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել են դեպքի հանգամանքները։ Կոտայքի համայնքային ոստիկանները ու … Read more

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ժ.Շ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու և կանխամտածված սնանկության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ժ.Շ.-ն Երևանի երկու հասցեներում իրականացրել է բազմաբնակարան շենքերի կառուցապատում, սակայն բնակարանների և ավտոկայանատեղիների օտարումից առաջացող եկամտային հարկը չվճարելու նպատակով նշված հասցեներում առկա անշարժ … Read more

2018-2025 թթ․ Հայաստանին է վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց – Live News

Դատախազությունում վերլուծվել են 2018-2025 թվականների՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և … Read more

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվեց․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ անհայտ անձը փորձում է գողանալ Սիսիան քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը։ Տեղեկությունը իրացվեց Սյունիքի քրեական ոստիկանների և գվարդիայի ծառայողների հետ համատեղ։ Նույն օրը՝ ժամը 21։14-ին, տերմինալը գողանալու պահին 40-ամյա տղամարդը ձերբակալվեց։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. … Read more

Ռիհաննայի տան վրա կրակած կնոջը մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար

Ֆլորիդայի 35-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, այն բանից հետո, երբ նա կիրակի կրակոցներ էր արձակել Ռիհաննայի՝ Բևեռլի Հիլզի առանձնատան ուղղությամբ․ գրում է Euronews-ը։ Իվաննա Լիզետ Օրթիզ անունով կնոջը մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի 1, անձի վրա կիսաավտոմատ հրազենով հարձակման 10 և բնակելի տան վրա կրակոցների 3 դրվագով։ Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով ոչ … Read more

Հրազդանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զինամթերք

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 68-ամյա մի տղամարդ տանն ապօրինի պահում է զինամթերք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի երկու պահեստատուփ և 64 փամփուշտ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ռուբեն Ռուբինյանի ու Արման Եղոյանի հայտարարությունը հակասում է Դատախազության տվյալներին․ «Հետք»

Մարտի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ճեպազրույցում անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին․ գրում է «Հետք»-ը։ «Ֆակտոր»-ի լրագրողի դիտարկմանը, թե դրա շրջանակներում պետությանը վերադարձվել է 15 մլն դոլար՝ Ռուբինյանը պատասխանեց՝ հղում անելով կողքից իրեն հուշող մեկ այլ իշխանական պատգամավորի՝ Արման Եղոյանին, ու հայտարարեց, թե «500 մլն դոլար՝ վճռով կամ հաշտությամբ … Read more

Բնակարանի դռան մոտ աղբ թողնելու համար Ռուսաստանում տուգանք է նախատեսվում

Բազմաբնակարան շենքերի բնակիչները կարող են մինչև 15,000 ռուբլի տուգանքի ենթարկվել իրենց դռան մոտ աղբի տոպրակ թողնելու համար, РИА Новости-ին ասել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Անդրեյ Մոիսեևը։ «Հարակից տարածքը, ինչպես նաև աստիճանավանդակները և մուտքերը, ընդհանուր սեփականություն են։ Բնակելի տարածքների շահագործման համար սանիտարահամաճարակային պահանջները խախտելու դեպքում կա վարչական իրավախախտումների օրենսգրքի 6.4 … Read more

ՆԳՆ hանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը հրապարակել է 2025 թ․ հանցավորության վիճակագրությունը

Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վիճակագրության ձևավորման ընթացքում երկար տարիներ կիրառվել է այնպիսի հաշվառման մեթոդաբանություն, որի պայմաններում տվյալ տարում հաշվառված բոլոր հանցագործությունները ներառվել են հենց այդ տարվա վիճակագրության մեջ՝ անկախ դրանց փաստացի կատարման ժամանակից։ Այսինքն՝ հանցագործությունների հաշվառման ընթացքում չեն առանձնացվել այն դեպքերը, որոնք կատարվել էին նախորդ տարիներին, սակայն տարբեր պատճառներով հայտնաբերվել կամ հաշվառվել էին ավելի ուշ։ Արդյունքում … Read more