Դատավորն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ճանաչել է ոչ իրավաչափ

Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց  «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Այս մասին գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը։ Ըստ էության վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ»,- գրել է նա։

2025-ին հանցավորությունը նվազել է, բայց սպանությունները՝ աճել • Tribune.am

Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վիճակագրության ձևավորման ընթացքում երկար տարիներ կիրառվել է այնպիսի հաշվառման մեթոդաբանություն, որի պայմաններում տվյալ տարում հաշվառված բոլոր հանցագործությունները ներառվել են հենց այդ տարվա վիճակագրության մեջ՝ անկախ դրանց փաստացի կատարման ժամանակից։ Այսինքն՝ հանցագործությունների հաշվառման ընթացքում չեն առանձնացվել այն դեպքերը, որոնք կատարվել էին նախորդ տարիներին, սակայն տարբեր պատճառներով հայտնաբերվել կամ հաշվառվել էին ավելի ուշ։ Արդյունքում … Read more

Բաքվում հայ գերիների մարմնից այրելով ջնջել են խաչով դաջվածքները․ ԱՄՆ-ում զեկույց է հրապարակվել

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի այս տարվա զեկույցն անդրադարձել է նաև Ադրբեջանում տիրող իրավիճակին․ գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Զեկույցի հեղինակները ներառել են Ադրբեջանը Հատուկ Դիտարկման Ցանկում ( Special Watch List)։ Զեկույցում, մասնավորապես, արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգված մնալ Ադրբեջանի կողմից 2020 և … Read more

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունն իրավաչափ չի եղել․ փաստաբան

Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը․ գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, քննության առնելով մեր ներկայացրած բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, (ըստ որի՝ դատարանը, բավարարելով քննիչի միջնորդությունը, թույլատրել էր խուզարկություն կատարել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում), որոշեց բավարարել … Read more

Մի շարք անձանց վճարվել է գումար՝ ի պաշտպանություն Ս.Կ.-ի կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար. նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն Ս.Կ.-ի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը: Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի մտերիմ Ն.Թ.-ի … Read more

Դատախազության ֆինանսական վերլուծությունը խիստ թերի է – Live News

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ հարուցված գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստն ավարտվեց նրանով, որ դատախազությունը ստիպված եղավ ընդունել, որ իր ֆինանսական հաշվարկներում առկա են կոպիտ սխալներ՝ խոստանալով վերահաշվարկ իրականացնել, և մինչև մայիսի 13-ը ժամանակ խնդրեց՝ հայցի փոփոխությունն ավարտին հասցնելու համար: Այս մասին գրում է panorama.am-ը։ Բանկային քաղվածքներ, որոնք ոչ ոք չէր տեսել … Read more

Ես կապ չունեմ, չեմ ուզում մեղքի ու անեծքի տակ մտնել․ Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվողները մեղադրանքը չեն ընդունել

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրվող Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Ասում են՝ սպանության հետ կապ չունեն։ Այսօր դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ տեղի է ունեցել դատական հերթական նիստը։ Հանրային մեղադրող Անդրանիկ Շահբազյանը նշել է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ սպանությունը Հարությունյանը կատարել է վրեժի շարժառիթով, Օհանյանն էլ օժանդակել է՝ տրամադրելով … Read more

ԱՄՆ հանձնաժողովի խիստ զեկույցը ՀԱԵ-ի դեմ Փաշինյանի հարձակումների վերաբերյալ

Իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում զեկույցում ուշագրավ հատվածի վրա․ «2025 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանն առաջարկել է ստեղծել և անձամբ նշանակել մի խորհուրդ, որը պետք է ընտրեր ՀԱԵ … Read more

Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել

Մարտի 6-ին՝ ժամը 9:30-ին, Ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս նկատել են միմյանց քաշքշող մի խումբ քաղաքացիների։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նրանք հնչեցրել են հայհոյանքներ։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմաց խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Մարաշի բաժին են տեղափոխել 7 քաղաքացու։ … Read more

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 8-ին Երևան-Քիշնև չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 53-ամյա մի տղամարդու։ Նա 2025 թվականի նոյեմբերի 20-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ … Read more