Ինչո՞ւ բնապահպաններն ակտիվորեն չեն զբաղվում այս էկոցիդով, մեր փաստաբանական թիմը պատրաստ է օժանդակել. Զոհրաբյան (տեսանյութ)

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել Պռոշյան փողոցից և գրել.

«Ծառերի մասսայական ոչնչացումը պետք է կանխել

Երևան քաղաքում օդի բարձր աղտոտվածությանը և ավելացող շինարարական փոշուն զուգահեռ զանգվածային կարգով բազմամյա ծառերն են ոչնչացնում: Տեսանյութի մեջ Պռոշյան փողոցն է: Նույն վիճակը նաև Ամիրյան փողոցում է:

Բազմամյա ծառերի ոչնչացման գործընթացը արդյո՞ք վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ի՞նչու բնապահպաններն ակտիվորեն չեն զբաղվում այս էկոցիդով: Մեր փաստաբանական թիմը պատրաստ է օժանդակել բնապահպաններին»:

Leave a Comment