Արցախցիները Կոռնիձորում նկարվել են Արցախի ֆոնին, ԱԱԾ-ն առգրավել է հեռախոսները. Ահազանգում է փաստաբանը (տեսանյութ)

Օրեր առաջ երեք արցախցիներ այցելել են Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի՝ Հակարի կամրջի ֆոնին՝ ցանկանալով իրենց կարոտն առնել։ «Մի քանի լուսանկար են արել, տեսագրություն, իսկ վերադարձի ճանապարհին կանգնեցրել են ԱԱԾ ծառայողները, փաստացի զրկել են նրանց ազատությունից, փաստացի առգրավել հեռախոսները, զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Մոտ 1-2 ժամ հետո տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,-ահազանգում … Read more

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրել են մարտի 16-ին։ Ըստ տվյալների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդը, նախնական պայմանավորվածությամբ իր 40-ամյա համերկրացու հետ, Մեղրի-Կապան ավտոճանապարհից վերցրել էր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներով փաթեթներ ու մեքենայով ուղևորվում էր Երևան։ Տղամարդը Կապանում … Read more

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-23-ը

Բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 54 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 25 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 22 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 11 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, … Read more

Փաստաբան Հարություն Հարությունյանը դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել

23 Մարտ, 2026 11:16 Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել։ Նա, մասնավորապես, նշել է. «Հարգարժան դատավորնե՛ր, հարգելի՛ գործընկերներ, ինչպես գիտեք, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքում կատարվել են փոփոխություններ (իմ կարծիքով նաև՝ թիրախային փոփոխություններ, քանի որ այն ազդում է բացառապես ինձ վրա), ինչն ինձ կանգնեցրել … Read more

2024 թվականին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում … Read more

ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացին, այդ թվում՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերին։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի հիմնական փուլերը՝ … Read more

Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է, պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվել․ ՔԿ

Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կմոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն.Դ.-ն իր ընկերների՝ Ա.Զ.-ի և Գ.Զ.-ի հետ միասին, քարակաքավ որսալու նպատակով՝ 2025 … Read more

ՀՀ-ում վտանգված են ժողովրդավարությունն ու կրոնական ազատությունը. փաստաբան Ռոբերտ Ամստերդամը բաց նամակով դիմել է ԵԽ նախագահին

Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը բաց նամակով դիմել է Եվրոպական Խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային․ նամակը հրապարակվել է իրավապաշտպանի ֆեյսբուքյան էջում։ «Հայաստանում ժողովրդավարական կառավարման, կրոնական ազատության և ընտրական պայմանների վերաբերյալ խնդիրների առնչությամբ Հարգելի՛ տիկին նախագահ Մեցոլա, Ես գրում եմ Ձեզ պարոն Սամվել Կարապետյանի անունից, ով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն է։ Կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում … Read more

Եկեղեցու դեմ վարչապետի վերջին արշավը նախադեպը չունի Հայաստանի նորագույն պատմության մեջ․ Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ներկայացրել է իր բաց նամակը՝ ուղղված Եվրոպական Խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային․ «Հայաստանում ժողովրդավարական կառավարման, կրոնական ազատության և ընտրական պայմանների վերաբերյալ խնդիրների առնչությամբՀարգելի՛ տիկին նախագահ Մեցոլա,Ես գրում եմ Ձեզ պարոն Սամվել Կարապետյանի անունից, ով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն է։ Կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում կայանալիք առաջիկա … Read more

«Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալ է փախել

Այսօր` ժամը 07։10-ի սահմաններում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող, 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից․ հայտնում են ՔԿԾ–ից։ Ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։