Արցախցիները Կոռնիձորում նկարվել են Արցախի ֆոնին, ԱԱԾ-ն առգրավել է հեռախոսները. Ահազանգում է փաստաբանը (տեսանյութ)

Օրեր առաջ երեք արցախցիներ այցելել են Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի՝ Հակարի կամրջի ֆոնին՝ ցանկանալով իրենց կարոտն առնել։

«Մի քանի լուսանկար են արել, տեսագրություն, իսկ վերադարձի ճանապարհին կանգնեցրել են ԱԱԾ ծառայողները, փաստացի զրկել են նրանց ազատությունից, փաստացի առգրավել հեռախոսները, զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Մոտ 1-2 ժամ հետո տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,-ահազանգում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ոստիկանությունում նրանց նախազգուշացում են կատարել, նրանց հեռախոսները խուզարկել են առանց դատարանի որոշման։

«Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արցախցիներից հետաքրքրվել է լուսանկարվելու պատճառը, ինչին ի պատասխան տղաները հայտարարել են, որ նրանք այդ եղանակով իրենց կարոտն են քաղել, առանց որևէ այլ նպատակի։ Եվ ի պատասխան՝ ոստիկանության բարձրաստիճան այդ պաշտոնյան, փոխգնդապետի կոչումով ասում է «Դե եթե կարոտ էիք քաղում, հենա գնացեք հանձնվեք և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»,- հայտնել է Երիցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment