Նոր հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Գյումրիում հոկտեմբերին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Գյումրիում  մի շարք պաշտոնյաների նկատմամբ․ այս մասին հայտնում է Դատախազությունը։

«Դատախազը, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, 2026 թվականի մարտի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի, Գյումրու համայնքապետի խորհրդականի,Կրթության բաժի 3 աշխատակիցների նկատմամբ՝ նախնական համաձայնությամբ իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու համար:

Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել նաև Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ութ տնօրենների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Comment