Պատերազմի ընթացքում Իրանում 250 աշակերտ և ուսուցիչ է զոհվել

Իրանի կրթության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով մինչ օրս զոհվել է 250 ուսուցիչ և աշակերտ․ գրում է Al Jazeera-ն։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հարձակումների հետևանքով վնասվել է 723 կրթական և մշակութային հաստատություն։ Երկրի առողջապահության փոխնախարար Ալի Ջաֆարիանի խոսքով՝ փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր Իրանում զոհերի ընդհանուր թիվը հասել է … Read more

Բազմաբնակարան շենքերի բնակիչների սեփականության իրավունքի գրանցման խնդիրներին լուծում տվող օրենսդրական փաթեթ է ընդունվել

Ներկայացվել է օրենսդրական փաթեթ, որի նպատակն է լուծել այն խնդիրը, երբ բազմաբնակարան շենքերի տակ գտնվող հողամասերի շուրջ դատական վեճերի պատճառով քաղաքացիները չեն կարողանում ստանալ կամ գրանցել իրենց բնակարանների սեփականության իրավունքը։ Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:Գործնականում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ հողամասի սեփականության վերաբերյալ վեճը «կասեցնում» է ամբողջ շենքի բնակարանների նկատմամբ … Read more

Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկի՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն զորակոչից խաբեության եղանակով խուսափելու փորձ կատարելու նպատակով՝ 2024 թվականի ապրիլի 29-ին Կոտայքի մարզի զինկոմիսարիատ է ներկայացրել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված՝ իր՝ իբր պարբերական հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կեղծ … Read more

25-ամյա իսպանուհին դիմել է էվթանազիայի՝ հոր հետ երկարատև դատական ​​վեճից հետո

Իսպանուհին, որը երկարատև պայքար էր մղել հոր դեմ՝ կյանքին վերջ տալու իրավունքի համար, հինգշաբթի մահացել է էվթանազիայի միջոցով․ գրում է BBC-ն։ Բարսելոնայի 25-ամյա բնակչուհի Նոելիա Կաստիլոն հաշմանդամ էր դարձել 2022 թվականին ինքնասպանության փորձի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Կատալոնիայի կառավարությունն աղջկան շնորհել էր օժանդակ մահվան՝ էվթանազիայի իրավունք 2024 թվականի ամռանը, սակայն գործընթացը կասեցվել էր վերջին պահին՝ … Read more

Ընտրություններին ընդառաջ հաշվառումների վերաբերյալ հարցերն ու ահազանգերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ

Ընտրություններին ընդառաջ հաշվառումների վերաբերյալ հարցերն ու ահազանգերը կրկին ակտիվացել են։ Պատասխանատու մարմինները վստահեցնում են՝ յուրաքանչյուր դեպք մանրակրկիտ ստուգվում է, իսկ հիմնականում արձանագրվում են տարիներ առաջ կատարված, բայց պահպանված գրանցումներ։ «Հաշվառումներին վերաբերող քննարկումները, զանգերն ու հարցերը սովորաբար ակտիվանում են ցանկացած ընտրությունից առաջ, այդ թվում` ՏԻՄ ընտրություններից։ Համապետական ընտրություններից առաջ այն ավելի զանգվածային բնույթ է կրում, ինչը … Read more

ԱՄՆ-իսրայելական հարձակման հետևանքով ավերվել կամ վնասվել է ավելի քան 600 դպրոց․ Արաղչի

Իրանում ավերվել կամ վնասվել է ավելի քան 600 դպրոց․ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Հարձակումների արդյունքում՝ ավերվել կամ վնասվել է ավելի քան 600 դպրոց, ինչի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 1000 աշակերտ և ուսուցիչ։ Թիրախ են դարձել նաև հիվանդանոցները, շտապօգնության մեքենաները, բժշկական անձնակազմը, փրկարարական աշխատանքները, նավթավերամշակման գործարանները, ջրամատակարարման համակարգերը և … Read more

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ – Live News

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 May 2025 April 2025 March 2025 … Read more

ՔԿՀ-ներում մահվան 24 դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն․ ՄԻՊ 2025-ի զեկույցը – Live News

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը զուգահեռ հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ընդգրկում է Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման առաջարկները։ Զեկույցն ամփոփում է՝ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական կազմակերպություններում, Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում և դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման … Read more

ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային

ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր․ «Вот Так» թելեգրամյան ալիքին ասել է «Ռադիո ՎԱՆ»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝  մարմինը կարող էին հանձնել միայն հարազատներին, բայց նրանք հրաժարվել են Այշատից և չեն պատասխանել հարցումներին։  Այշատ Բայմուրադովան Ռուսաստանից Հայաստան էր փախել ընտանեկան բռնության պատճառով։ Նա հոկտեմբերի … Read more

Ընտրություններին ընդառաջ հաշվառումների վերաբերյալ հարցերն ու ահազանգերն ակտիվացել են․ ՆԳՆ խոսնակ

Ընտրություններին ընդառաջ հաշվառումների վերաբերյալ հարցերն ու ահազանգերը կրկին ակտիվացել են։ Պատասխանատու մարմինները վստահեցնում են՝ յուրաքանչյուր դեպք մանրակրկիտ ստուգվում է, իսկ հիմնականում արձանագրվում են տարիներ առաջ կատարված, բայց պահպանված գրանցումներ։ «Հաշվառումներին վերաբերող քննարկումները, զանգերն ու հարցերը սովորաբար ակտիվանում են ցանկացած ընտրությունից առաջ, այդ թվում` ՏԻՄ ընտրություններից։ Համապետական ընտրություններից առաջ այն ավելի զանգվածային բնույթ է կրում, ինչը … Read more