Սուրբ Աննա եկեղեցու բակից քաղաքացիների են ձերբակալել. Ռուբեն Մելիքյան

Սբ.Աննա եկեղեցու բակից հենց նոր երկու քաղաքացու ձերբակալեցին ու տարան (դեռևս) անհայտ ուղղությամբ. գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 

«Հավանաբար դա կապված է 1-2 ժամ առաջ Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ»,-գրել է փաստաբանն ու հավելել, որ ինքն ու իր գործընկերները պատրաստ են իրավական օգնություն տրամադրել նրանց։

 

Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել։ Նրա հեռանալու պահին միջադեպ է տեղի ունեցել։

Leave a Comment