«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները դեկտեմբերի 1-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, օդանավակայանի ժամանման սրահում նկատել են, որ մի քաղաքացի արտերկրից ժամանածներից բջջային հեռախոսներ է վերցնում: Նա ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս և 12 լիցքավորման լարեր։Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են … Read more

ՄԻՊ-ի մասնակցությամբ համաժողով՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի աջակցությամբ, դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր իշխանության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված անձինք։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը «Նոր … Read more

Տավուշի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Նավուր գյուղի «Խաչիկասար» կոչվող հանդամասում գտնվող հանգստյան գոտում բնակվող 36-ամյա տղամարդը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Տվյալն իրացվեց դեկտեմբերի 1-ին։ Ժամը 16:00-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Տղամարդն ընդունեց, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հանգստյան գոտու առանձնատան կաթսայատանը պահում է մարիխուանա, իսկ կանեփն ինքը քաղել է … Read more

Որպես անհետ կորած որոնվող 63-ամյա տղամարդը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում

Հոկտեմբերի 21-ին հաղորդվել էր 1962 թվականին ծնված Ավետիք Մարությանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» բուժօգնության տեղափոխված տղամարդը որպես անհետ կորած որոնվող Ավետիք Մարությանն է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը … Read more

Գյումրու իրադարձությունների հետևանքով կալանավորված Հովհաննես Միդոյանը ազատ կարձակվի. փաստաբան

Գյումրիի քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի տասնյակ կալանավորված քաղբանտարկյալներից մեկն ազատ կարձակվի. Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Legist Advocates Team-ում իմ գործընկեր Ռուդիկ Դոլունցի հատուկ վերանայման բողոքը և որոշել այն բավարարել ամբողջությամբ։ Հովհաննես Միդոյանը քիչ հետո ամբողջությամբ ազատ կարձակվի»,– նշել է նա։

Երևանում առգրավվել է մեծաքանակ մեթամֆետամին և մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 26-ին: Ոստիկանությունից հայտնում

«Սամվել Կարապետյանի կողմից Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի է հանգեցնում, քանի որ օրվա իշխանությունները չեն հանդուրժում որ Մայր Աթոռը լինի պաշտպանված». փաստաբան

Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ի վարքագիծը ցույց է տալիս և ապացուցում է այն, որ Սահմանադիրը որքան իմաստուն է գտնվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը ամրագրելով հենց Սահմանադրությամբ: Իհարկե սահմանադրական բազմաթիվ երաշխիքներ մեր աչքի առջև նսեմացվում են, սակայն դրանից սահմանադրական նորմերը չեն դադարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Ակնհայտ … Read more

Քրեական հետապնդում. Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը

2024-ի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025-ի հոկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը): Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023-ի … Read more

Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 37-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 28-ին կատարված զննությամբ 37-ամյա ակնալիճցու տան տանիքում, խորդանոցում և ավտոտնակում հայտնաբերվել են ընդհանուր 794,79 գրամ կանեփանման չորացված զանգված և գլանակ: Պարզվել է, որ նա հայտնաբերվածը պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփ … Read more

Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու և անարդար դատավճիռ կայացնելու մեջ․ Լուսանկար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով դիտավորությամբ առանձին դեպքերում չի կատարել, իսկ որոշ դեպքերում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել անձանց և պետության իրավունքներին ու օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք, այն է՝ հանցավոր կազմակերպության … Read more