Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով:Նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտարարել է, որ դատախազները հայտնել են, թե դատական նիստի օրվա և ժամի մասին ծանուցագիր չեն ստացել, ինչի պատճառով էլ չեն ներկայացել։ Աջապահյանի ազատազրկման բողոքը կքննարկվի 2026-ի հունվարի 13-ին` ժամը 15։00–ին:

Այն իշխանությունը, որը նախ լույս է կախում, հետո մտածում մարդու մասին, իշխանություն չէ՝ այլ PR գործակալություն

«ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության անունից խիստ քաղաքական դիրքորոշում  Մենք ուրախությանը, տոնին, լույսերին և Նոր տարվան դեմ չենք։ Ժողովուրդն իրավունք ունի ուրախանալու, երեխաները՝ հեքիաթի, քաղաքը՝ լուսավոր լինելու։ Բայց մենք կտրականապես դեմ ենք պետական ցինիզմին և բարոյազուրկ առաջնահերթություններին։ Այսօր, երբ Արցախից տասնյակ հազարավոր բռնի տեղահանված ընտանիքներ դեռ չունեն կայուն օթևան, հազարավոր մարդիկ ապրում … Read more

Ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտել են Տաշիրի համայնքային ոստիկանները

Ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները շարունակում են մնալ Ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները։ Համայնքային ոստիկանները դեկտեմբերի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հայտնաբերել են հաշվառման համար չունեցող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված առանց ձեռբերման թույլտվության շուրջ 5 խմ բոխի … Read more

Ալիևը նախաձեռնել է Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծ համաներումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաձեռնել է Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծ համաներումը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևն առաջարկել է համաներում՝ կապված «երկրի ինքնիշխանության վերականգնման» հետ։ Նախագծի համաձայն՝ համաներումը կտարածվի «Հայրենական պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական գործողության մասնակիցների, նրանց հարազատների և սոցիալապես խոցելի խմբերի վրա»։ Ակնկալվում է, որ համաներումը կլինի Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծը՝ ազդելով … Read more

Զինծառայողի մահվան գործով կալանավորված կա – Live News

Դեկտեմբերի 12-ին զինծառայող Սմբատ Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Խափանման միջոց է կիրառվել կալանքը:  

Վահագն Չախալյանի պատժախցում ջեռուցում չկա, նա խոշտանգման է ենթարկվում

Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի, նրան տեղափոխել են ցուրտ տարածք։ Այս մասին «Իրավունքին» տված հարցազրույցում հայտնել է փաստաբան Ա. Թումասյանը։ «Տպավորություն է, որ կա հստակ ուղղորդված մոտեցում՝ ցանկացած ձեւով նրան վնաս հասցնել։ Փաստացի նա խոշտանգման է ենթարկվում»,– հավելել է նա։ Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանն անցնում է 18 արդարների գործով։ Նրա խափանման … Read more

Միքայել Սրբազանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո

15 Դեկտեմբեր, 2025 12:23 Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտնում է. «Միքայել Սրբազանի հիվանդանոց տեղափոխվելու հարցը կլուծվի դատական նիստից հետո: Միքայել Սրբազանը մասնակցելու է դատական նիստին, որը տեղի կունենա այսօր ժամը 15:30-ին Վերաքննիչ քրեական դատարանում (Գ.Նժդեհ 23)»:

Միքայել սրբազանին այսօր հիվանդանոց չեն տեղափոխի․ փաստաբան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու օրը փոխվել է․ նրան վաղը՝ դեկտեմբերի 16-ին, կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ։ Օրը փոխվել է՝ այսօրվա դատական նիստով պայմանավորված. ABC Media-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ «Այսօրվա դատական նիստում քննարկվելու է ինչպես մեր, այնպես էլ դատախազության բողոքը։ Մենք դատավճռի դեմ արդարացման հիմքով վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, իսկ դատախազությունը … Read more

Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

15 Դեկտեմբեր, 2025 13:36 Տարածաշրջան Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ Քաղաքականություն 12:1915 Դեկ, 2025 Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ Դեկտեմբերի 12-ին Երևանի ռեստորաններից մեկի մոտ Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի դեպքի … Read more