Ղրղզական շինարարական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ պարտքը չվճարելու համար․ OC Media

Ղրղզական Meadi LLC շինարարական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պնդելով, որ երկրի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջան-Ղրղզստան բարեկամության այգու կառուցման համար կառույցն իրենց պարտք է ավելի քան 3 միլիոն դոլար․ գրում է OC Media-ն։ Այգու և դրան կից Հեյդար Ալիևի անվան դպրոցի կառուցման նախագծերն առաջին անգամ մշակվել են 2019 թվականին, և Ադրբեջանի արտաքին գործերի … Read more

Վերանայել Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանքը․ միջազգային կազմակերպություններն ահազանգում են

Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» միացել է Հայաստանի ժուռնալիստների միության և միջազգային գործընկերների՝ Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի, Լրագրողների միջազգային ֆեդերացիայի, Արդարություն լրագրողների համար» հիմնադրամի հայտարարություններին, որ վերաբերում է Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը։ Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակն» ահազանգ է հնչեցրել ՀՀ իշխանությանը։ («Առաջին կարգի» ահազանգ հնչեցվում է արտակարգ և ծանր իրավիճակներում, … Read more

Իշխանությունը թիրախավորում է ռեժիմի ապօրինությունների դեմ արտահայտվողներին․ պատգամավոր

Շուրջ 6 ամիս է՝ Վահագն Չախալյանը կալանավորված է․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ինչպես «Սրբազան պայքարի» մյուս դեմքերի գործերում, Վահագնի գործի տակ ևս որևէ փաստ գոյություն չունի: Վահագնի «մեղավորությունն» իր ակտիվ և ըմբոստ կեցվածքի և իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է: Իշխանությունը խրախուսում է հարմարվողականությունն ու մարդկային անտարբերությունը, իսկ … Read more

Քանի դեռ սրբազանները գերեվարված են ՀՀ-ի բանտերում, իշխանափոխություն չի լինելու․ հանրային կառավարման մասնագետ

Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը բանտարկված է բացառապես բարձր ինտելեկտի և մեծ հայ լինելու համար. Facebook-ի իր էջում գրում է հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը: «Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը բանտարկված է բարձր ինտելեկտի, մեծ հայ լինելու, նաև ժողովրդին ոտքի հանելու փորձերի համար: Իմ ցավն ու ամոթը նա է, որ մարդիկ, շատ շատերը, որ այս իշխանությանն իբր ընդդիմանում են, … Read more

Վահագն Չախալյանին տեղափոխել են պատժախուց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է. Քիչ առաջ ահազանգ ստացա քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Արթուր Առուստամյանից։ Պարզվում է`օրերս հերթական անգամ փորձ է արվել հանիրավի մեղադրանք ներկայացնել Վահագնին, որ, իբր, վերջինս ՔԿՀ աշխատակցի հետ խոսել է անունով։ Փաստաբանը մեզ հայտնեց, որ սպասել են մինչ 18 արդարների գործով վերջին դատական նիստին և այսօր նրան տեղափոխել … Read more

Լրագրողական միջազգային հեղինակավոր կազմակերպությունները 1-ին մակարդակի ահազանգ են հնչեցրել ՀՀ իշխանություններին՝ ՄԻԵԿ-ի պահանջները կատարելու վերաբերյալ

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1-ԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՀԱԶԱՆԳ ԵՆ ՀՆՉԵՑՐԵԼ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ՄԻԵԿ-Ի ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՈՒ ՎԱԶԳԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ   Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը»  միացել է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) և միջազգային գործընկերների՝ Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի («European Federation of Journalists» (EFJ)),  Լրագրողների միջազգային ֆեդերացիայի («International Federation of Journalists» (IFJ))  … Read more

Տեղի է ունեցել խոշտանգումից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նախագծի քննարկումը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել խոշտանգումից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն տրամադրելու նախագծի վերաբերյալ քննարկմանը: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Անդրադառնալով նախագծին և դրա հիմքում ընկած վերլուծությանը,կարևորել է խոշտանգումից տուժած անձանց ժամանակին և հասանելի հոգեբանական օգնության տրամադրումը և վերահաստատել պետության պատրաստակամությունը՝ գործնականում ապահովելու նման օգնության հնարավորությունը՝ այս հանցանքից … Read more

Խուզարկվել է այն լեզվաբան-փորձագետի բնակարանը, ով կարծիք է հայտնել, որ Սամվել Կարապետյանի՝ «մեր ձևով» հայտարարության մեջ ոչ միայն իշխանություն զավթելու, այլև առհասարակ որևէ կոչ չկա. ՔԻՀԿ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի փաստաբանները հայտնեցին վարույթում կարծիք ներկայացրած լեզվաբան-փորձագետի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին Պաշտպանները հայտնեցին, որ նախօրեին խուզարկվել է նրա բնակարանը։ Փորձագետը եզրակացրել էր, որ Ս․ Կարապետյանի՝ քրեական վարույթի հիմք դարձած հայտարարության մեջ ոչ միայն իշխանություն զավթելու, այլև առհասարակ որևէ կոչ չկա։ Ըստ Ս․ Կարապետյանի պաշտպանների՝ վարույթում ընդգրկված փորձագետի բնակարանում խուզարկությունն աննախադեպ … Read more

Ձերբակալվել է մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ կասկածվող 4 անձ. ՆԳՆ խոսնակ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Միհրան Հակոբյանին ծեծելու գործով ձերբակալվածներ կան

Ձերբակալվել է 4 անձ, նրանք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ․ այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ … Read more