Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին 24News-ին ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Քրեական վարույթը … Read more

Դատարանները երբեւէ քննարկման առարկա չեն դարձնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց վարքագիծը

Լույս է տեսել «Դատական իշխանություն» ամսագրի այս տարվա անդրանիկ համարը: Այն ընդգրկում է հունվար-մարտ ամիսները: Այնտեղ կարող եք ծանոթանալ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արարատ Բայանդուրյանի «Վերականգնող կամ հաշտեցնող արդարադատությունը՝ որպես դատական իշխանության իրականացման նոր տիպ», ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ Հերբերտ Հարությունյանի «Իրավագիտակցության եւ քաղաքական գիտակցության փոխհարաբերակցության … Read more

Ոչ անհրաժեշտ աշխատանքների գնման համար ԲՏԱՆ պաշտոնյայի կնքած պայմանագրերով պետբյուջեից անհարկի հատկացվել է 360 մլն դրամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգերի խախտմամբ, անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360.000.000 ՀՀ դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի … Read more

Ատրճանակ է պահել ադրբեջանցիների ուղղությամբ

Aravot.am –ի տեղեկություններով, շաբաթներ առաջ, Գորիսի համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանին, «Նիսսան» ավտոմեքենայի վարորդն ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ: Օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանները Գորիսում ձերբակալում եւ բաժին տեղափոխում երեք հոգու՝ 32-ամյա, 45-ամյա, 21-ամյա տղամարդու։ Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդը հայտարարել է, որ սահմանին, բարկությունից դրդված, իր օդաճնշիչ ատրճանակը … Read more

Դատավորների նկատմամբ վարույթների հիմնական նախաձեռնողը Արդարադատության նախարարությունն է. զեկույց

Բարձրագույն դատական խորհրդում շարունակում է խնդրահարույց մնալ Խորհրդի կողմից արարքի որակումը, մեղքի ձևի ու ընտրված պատասխանատվության միջոցի հիմնավորումը, ինչպես նաեւ դատավորի կողմից կատարված խախտման համար կարգապահական տույժի կոնկրետ տեսակի ընտրության հիմնավորվածության և համաչափության հարցը, քանզի որոշումներով ներկայացվող հիմնավորումները անբավարար են կամ դրանք առհասարակ բացակայում են. այս արձանագրում արել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության … Read more

Լիլիթ Աղեկյանը շուտով ազատ կարձակվի․ դատարանը մերժեց նրա կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 17.30-ից սկսվել էր լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքը երկարաձգելու մասին դատական նիստը։ Քիչ առաջ նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում  տեղեկացրեց, որ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը, Լիլիթ Աղեկյանը շուտով ազատ կարձակվի։ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. Դատարանը մերժեց հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման … Read more

Արարատ Միրզոյանը 2023 թվականին 1,5 միլիոն դրամ է փոխանցել «Քաղաքացիական պայմանագրին», այդ եւ եւս 2 միլիոն 332 դրամ գումարի ծագումն անհայտ է. ԿԿՀ-ն շրջանցել է այս փաստը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկանքը՝ 2025 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով եւ 2024 թվականի, որոնց ուսումնասիրությունը շարունակվել է 2025 թվականի առաջին եռամսյակում։ Նշյալ ժամանակահատվածում հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մամուլի 24 հրապարակումներ, որոնցից 7-ը վերաբերել են շահերի բախմանը, 1-ը՝ վարքագծի կանոններին, 16-ը՝ հայտարարագրերին: Ուսումնասիրության՝ հայտարարագրերին վերաբերվող հատվածում տեղեկանում ենք, որ Սիսիան … Read more

Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

Հունիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, նրան մաղթել է հաջողություններ։ ՆԳ նախարարը նշել է, որ Արամ Ղազարյանը նոր չէ ոստիկանության համակարգում  … Read more

Արհավիրքը կատարվել է ոչ թե, երբ Վահանյանը թողել է զորամասն ու փախել, այլ, երբ բարձրացրել է դիրք՝ առանց դիրքավորվելու, առանց ինժեներատեխնիկական աշխատանքներ անելու. տուժող կողմի ներկայացուցիչ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ընթացքում մարտերն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։  Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մեղադրական ճառով պահանջել է Վահանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: Տուժող կողմն այսօր հանդես եկավ ճառով՝ պնդելով, որ Իշխան Վահանյանի մեղադրանքը հիմնավորվում է դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով: … Read more

Եթե Ադրբեջանը համաձայնություն չտա, դա կնշանակի սուվերեն իրավունքների ոտնահարում… Չեզոք երկրի մերժումը միջազգային հանրության տեսանկյունից անընդունելի կլինի. Սիրանուշ Սահակյան. «Փաստինֆո»

Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցելու այլ մեխանիզմներ գոյություն ունեն, որոնց շուրջ Հայաստանը պետք է հստակ աշխատանք իրականացնի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։ «Երբ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վատ են կամ բացակայում են, հումանիտար բնույթի նման հարցերում ներգրավվում է երրորդ երկիր, որը ստանձնում է գերիներին … Read more